Ջոն Շնայդեր (անգլ.՝ John Schneider, ապրիլի 8, 1960(1960-04-08)[1], Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացիդերասան և երգիչ[2], ով առավել հայտնի է Բո Դյուկի, Ջոնաթան Քենթի ու Ջիմ Քրայերի դերերով, որոնց կատարմամբ հանդես է եկել համապատասխանաբար « Հազարդի գժերը» (1979–1985), Սմոլվիլի գաղտնիքները (2001–2011), և «The Haves and the Have» (2013 թվականից) ֆիլմերում։ Թողարկել է յոթ ստուդիական ալբոմ և տասնութ սինգլ, որոնցից հինգը հասել են Billboard Hot Country Songs աղյուսակի ամենաբարձր դիրքերին։
Ջոն Շնայդերի ֆիլմագրությունը ներառում է մոտ 150 դեր կինոյում և հեռուստատեսությունում։ Նա առավել հայտնի է Smallville հեռուստասերիալում իր դերով, որտեղ նկարահանվել է 2001-ից 2006 թվականներին։ Շնայդերը ակտիվորեն նկարահանվել է տարբեր հեռուստասերիալների դրվագներում, հեռուստասերիալներ, որոնց թվում են « 90210 », « CSI », « Գեղեցկուհիները Քլիվլենդում » և շատ ուրիշներ։ Նա նաև հանդես է եկել Բրոդվեյի մի քանի բեմադրություններում։ 2013 թվականին հրավիրվել է գլխավոր դեր խաղալու « Ունևորներն ու չունևորները » սերիալում։