Ջոն Հուչրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հուչրա
John Peter Huchra
Ծնվել էդեկտեմբերի 23, 1948(1948-12-23)[1]
Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[2] (61 տարեկան)
Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[3], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Ridgefield Park High School?
Գիտական ղեկավարWallace L. W. Sargent?[3]
Եղել է գիտական ղեկավարPauline Barmby?[3]
Պարգևներ

Ջոն Հուչրա (անգլ.՝ John Peter Huchra, դեկտեմբերի 23, 1948(1948-12-23)[1], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[2], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և պրոֆեսոր, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Եղել է փոխ պրովոստ հետազոտությունների գծով Հարվարդի համալսարանում և աստղագիտության պրոֆեսոր Հարվարդ-Սիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում[4]։ Հուչրան նաև եղել է Միջազգային աստղագիտական միության ԱՄՆ-ի ազգային կոմիտեի նախագահ[4] և Ամերիկյան աստղագիտական միության նախագահ[5][6]։

Հուչրան ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 23-ին Ջերսի քաղաքում, նրա հայրը գնացքի ուղեկցորդ էր, իսկ մայրը տնային տնտեսուհի։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սովորելու տարիներին եղել է ձեռնամարտի թիմի անդամ։ Այս ինստիտուտում Հուչրան ստացել է ֆիզիկայի ուղղվածությամբ դիպլոմ 1970 թվականին։ Դրանից հետո ուսանել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, որն ավարտել է ստանալով աստղագիտության դոկտորական կոչում։ Հետդոկտորական աշխատանքը սկսել է Հարվարդ-Սիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում, որտեղ և դարձել է հիմնական աշխատող 1976 թվականից[7]։

Աստղագետներ Մարկ Ահարոնսոնի և Ջերեմի Մոլդի հետ միասնի Հուչրան հայտարարեց, որ հիմնվելով պարուրաձև գալակտիկաների պայծառության և պտույտի արագության նրանց վերլուծության վրա տիեզերքը ընդամենը ինը միլիարդ տարեկան է, որը նրանցից առաջ աստղագետների մեծամասնության գնահատականի կեսն էր[7]։

1986 թվականին Վալերի դե Լապարենը, Մարգարետ Գելերը և Ջոն Հուչրան հրապարակեցին աշխատություն, որում ցույց էր տրվում գալակտիկաների զարմանալիորեն ոչ-համասեռ բաշխվածությունը մի քանի տասնյակ մեգապարսեկներում, որը տարբերվում էր ավելի վաղ կատարված հետազոտություններից[8]։ Լապարենը, Գելերը և Հուչրան բացատրում էին այս բաշխումը գալակտիկաների գնդաձև կառուցվածքների մակերևույթի վրա գտնվելով[8]։ 1989 թվականին, օգտագործելով իրենց ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքները, Գելերը և Հուչրան հայտնաբերեցին Մեծ Պատը, 600 միլիոն լուսային տարի երկարությամբ և 250 միլիոն լուսային տարի լայնությամբ կառուցվածք[9][10][11][12][13]։ Սա մեծությամբ երկրորդ գեր-կառուցվածքն է հայտնի տիեզերքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nasonline.org/member-directory/deceased-members/64179.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/10/14/us/14huchra.html
  3. 3,0 3,1 3,2 Mathematics Genealogy Project — 1997.
  4. 4,0 4,1 Welcome to John Huchra's Website, Harvard–Smithsonian Center for Astrophysics (անգլ.)
  5. Kirshner, R. (2010). «John Huchra (1948–2010)». Nature. 468 (7321): 174. Bibcode:2010Natur.468..174K. doi:10.1038/468174a. PMID 21068817.
  6. Moran, J. M. (2011). «John Peter Huchra». Physics Today. 64 (10): 66. Bibcode:2011PhT....64j..66M. doi:10.1063/PT.3.1305.
  7. 7,0 7,1 Dennis Overbye "John Huchra Dies at 61; Maps Altered Ideas on Universe", The New York Times, October 13, 2010. Accessed October 14, 2010. (անգլ.)
  8. 8,0 8,1 De Lapparent, V.; Geller, M. J.; Huchra, J. P. title = A slice of the universe (1986). The Astrophysical Journal. 302: L1. Bibcode:1986ApJ...302L...1D. doi:10.1086/184625. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն); Missing pipe in: |first3= (օգնություն)
  9. Frontline, Jan 1, 2010, "In 1989, Margaret Geller and John Huchra, on the basis of redshift survey data, discovered the presence of the Great (Galactic) Wall..."
  10. Booth, William (1989 թ․ նոյեմբերի 18). «Vast Sheet of Galaxies Found In the Far Reaches of Space;'Great Wall' Largest Structure Detected in Universe». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  11. «QUEST – Questions answered». The San Diego Union. 2002 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  12. Charles Choi. That Wall in China Is Nothing Արխիվացված 2020-05-03 Wayback Machine, Science (journal), 24 October 2003
  13. The Inflationary Universe: The Quest for a New Theory of Cosmic Origins - Alan H. Guth - Google Boeken. Books.google.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]