Ջոզեֆ Մակարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոզեֆ Մակարտի (McCarthy) Ջոգեֆ Ռայմոնդ (1908-1957), ամերիկյան քաղաքական գործիչ։

1946-1957 թվականներին սենատոր (հանրապետական) Վիսկոնսին նահանգից։ Մակարտինի անվան հետ է կապված 1950-ական թվականների սկզբի ԱՄՆ-ի քաղաքական կյանքի խիստ հետադիմական հոսանքը՝ մակարտիզմը։ Որպես սենատական հանձնաժողովի նախագահ, հանդես է եկել հօգուտ «սառը պատերազմի» ուժեղացման, հակադեմոկրատական և հակաբանվորական օրենքների ընդունման, բորբոքել հակակոմունիստական հիստերիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png