Դեմագոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմագոգ (հունարեն՝δημαγωγός), այն քաղաքական գործիչն է ժողովրդավարության մեջ, ով օգտագործելով բնակչության էմոցիաները, անիրազեկությունը և նախապաշարմունքները, ուզում է ձեռք բերել իշխանություն և զարգացնել իր քաղաքական մոտիվները։ Դեմագոգները հաճախակի հակադրվում են որոշումներին և ձեռնարկում կտրուկ և բռնի գործողություններ լուծելու համար ազգային ճգնաժամը, նրանք մեղադրում են բանիմաց հակառակորդի թույլ կողմերը։ Դեմագոգները պատմությանը հայտնի են դեռևս Աթենքից։ Դեմագոգ բառը նշանակում է հասարակ մարդկանց առաջնորդ, դեմոկրատական առաջնորդ։ Սկզբնական շրջանում այն բացասական իմաստով չի կիրառվել։ «Օտար լեզվի բառարանը» (1954թ.) պարզաբանում է «դեմագոգ» տերմինը, որպես «քաղաքական գործիչ, անձ, որը ձգտում է դառնալ հայտնի ոչ հարգի մեթոդներով(ալյասերելով փաստերը և այլն)»։

Դեմագոգիայի նպատակը[խմբագրել]

Դեմագոգիան կարող է հետապնդել յուրաքանչյուր նպատակ, բացի՝ ճշմարտությունը բացահայտելու նպատակից։

«Դեմագոգը... չի լուսավորում մարդկանց, ում դիմում է, այլ խճճում է վերջիններիս և դնում սխալ ուղղու վրա: Նա դիում է ոչ թե անձանց բանականությանը և բարի կամքին, այլ՝ մութ զգացումներին և շահադիտական կրքերին: Զրկված լինելով պատասխանատվության զգացումից՝ նա չի ներկայացնում գործի իրական իրավիճակը և բացատրում այն, այլ՝ ներկայացնում է այնպես, իչպես իրեն է ձեռք տալիս: Նա չի ապացուցում, այլ՝ հմայում կամ վախեցնում է. նա փորձում է մարդկանց մեջ արթնացնել կասկածի զգացումը, սրել անվստահությունը, առաջացնել նախանձ և չարություն»[Ի.Ա. Իլյին «Դեմագոգիա և սադրանք», 1917թ.]

Հայտնի դեմագոգները[խմբագրել]

Գայուս Ֆլամինիոս[խմբագրել]

Գայոս Ֆլամինիոսը հռոմեական հյուպատոս էր, որը հայտնի է նրանով, որ պարտվել է Հաննիբալին Փյունիկայն պատերազմի ժամանակ Տրեզմե լճի ափին տեղի ունեցած ճակատամարտում։ Հաննիբալը կարողանում էր առանցքային որոշումներ կայացնել, որովհետև հասկանում էր իր հակառակորդին։ Գայուս Ֆլամինիուսին, որպես դեմագոգ ներկայացնում է Պոլիբիուսը իր «Հռոմեական կայսրության վերելքը» աշխատությունում՝ «...Ֆլամինիուսը տիրապետում էր դեմագոգիայի հազվագյուտ տաղանդին...»։ Քանի որ Ֆլամինիուսը դրանով էր հիվանդ, ճակատամարտում կորցրեց 15000 մարտիկ, ներառյալ ինքը։

Ադոլֆ Հիտլեր[խմբագրել]

Ադոլֆ Հիտլերը ղեկավարում էր Նացիստական կուսակցությունը հենվելով արժանապատվության և դավադրության թեորիայի վրա, որը մեղադրում էր հրեաներին երկրի էկոնոմիկայի ճգնաժամի մեջ։ Նա կառավարության ղեկավարության տակ դրեց մեդիա ոլորտը և օգտագործեց իր խարիզման և հռետորակա հատկությունները Գերմանիային պատերազմի մղելու և ընդլայնելու համար վերջինիս տարածքները։