Ջիվան Պետրոսյան
Ջիվան Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Վարդենիսի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Ջիվան Ոսկանի Պետրոսյան (1920, Վարդենիսի շրջան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիվան Պետրոսյանը ծնվել է 1920 թվականին, Վարդենիսի շրջանում։ Ավարտել է Վարդենիսի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, 1937 թվականին նշանակվել է տարրական դասարանների ուսուցիչ։ Մեկ տարի է աշխատել դպրոցում[1]։
1938 թվականի դեկտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել 113-րդ հրաձգային դիվիզիայի 115-րդ գնդում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում նրանց զորամասը գտնվել է Մերձբալթիկայում։ Պատերազմական գործողություններին մասնակցել է 1941 թվականի հուլիսից։ Պետրոսյանը մարտնչել է Լենինգրադի պաշտպանների շարքերում՝ առաջին օրից մինչև քաղաքի շրջափակման լիակատար վերացումը։ Մարտերից մեկում վիրավորվել է և ապաքինվելուց հետո նորից վերադարձել ռազմաճակատ։ Այնուհետև սովորել է Կիևի ռազմաբժշկական ուսումնարանում, որն ավարտել է լեյտենանտի կոչումով և նշանակվել է գնդի սանբաժնի պետ։ Մասնակցել է Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը, հաղթանակի օրը դիմավորել է Պրահայում[1]։
1947 թվականին Պետրոսյանը զորացրվել է բանակից։ Լենինգրադի պաշտպանության մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Արժանացել է «Արիության համար», «Խիզախության համար» մեդալների։ Պարգևատրվել է նաև Լենինգրադի ռազմաճակատի կարմիր ժապավենով, Լենինգրադի ռազմաճակատի վկայականով[1]։
Պատերազմից հետո Պետրոսյանը շարրունակել է զբաղվել մանկավարժությամբ։ 1958 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի քիմիակենսաբանական ֆակուլտետը։ 1961 թվականից աշխատել է Վարդենիսի № 1 դպրոցի ուսմասվար և կենսաբանության ուսուցիչ[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
- «Արիության համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ
- Լենինգրադի ռազմաճակատի կարմիր ժապավեն
- Լենինգրադի ռազմաճակատի վկայական