Ջենիֆեր Քարփենթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Քարփենթեր
անգլ.՝ Jennifer Carpenter
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1979(1979-12-07)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1][2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Sacred Heart Academy?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինSeth Avett?[4]
Պարգևներ և
մրցանակներ
 Jennifer Carpenter Վիքիպահեստում

Ջենիֆեր Լին Քարփենթեր (անգլ.՝ Jennifer Leann Carpenter, դեկտեմբերի 7, 1979(1979-12-07)[1][2][3], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1][2]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Դեքստեր» հեռուստասերիալում խաղացած Դեբրա Մորգան և «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները» ֆիլմում խաղացած Էմիլի Ռոուզ դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարփենթերը ծնվել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Ավարտել է Լուիսվիլի Sacred Heart Academy աղջիկների կաթոլիկ դպրոցը։ Նաև հաճախել է Walden Theatre Conservatory, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցը։ Մինչ այն ավարտելը խաղացել է Արթուր Միլլերի «Դաժան փորձություն» պիեսի բրոդվեյական բեմադրության գլխավոր դերերում՝ Լիամ Նիսոնի և Լորա Լինիի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին մեծ էկրանին տեղի է ունեցել Քարփենթերի առաջնաելույթը։ Դա երկրորդական դեր էր «People Are Dead» դրամայում։ Քարփենթերը առաջին անգամ քննադատների ուշադրությունը գրավել է «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները» ֆիլմում իր կատարած աշխատանքի շնորհիվ։ 2006 թվականին ստացել է 2 MTV Movie Awards մրցանակ։

Քարփենթերը առավել հայտնի է Showtime հեռուստաալիքի «Դեքստեր» հեռուստասերիալում խաղացած Դեբրա Մորգան դերով, որի պրեմիերան կայացել է 2006 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նրա գլխավոր հերոսի քրոջ կերպարը մեծ տպավորություն է թողել որոշ քննադատների վրա, մասնավորապես՝ ավստրալիացի լրագրող Ջեք Մարքսը նրա «սառը և անճոռնի» խաղը բնութագրում է որպես «այնքան կատարյալ, որ շատ հեռուստադիտողներ կարծես սխալվել են դերասանուհու հարցում՝ տեսնելով նրա կերպարի թերությունները»[5]։ Շոուն ավարտվել է 2013 թվականին՝ ութ եթերաշրջաններից հետո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2011 թվականներին Ջենիֆերը ամուսնացած է եղել «Դեքստեր» հեռուստասերիալի իր խաղընկեր Մայքլ Հոլի հետ[6][7]։

2016 թվականի մայիսի 29-ից Ջենիֆերը ամուսնացած է եղել «The Avett Brothers» երաժշտական ֆոլկ խմբի մասնակից Սեթ Էվետի հետ, որի հետ հանդիպել է իրենց հարսանիքից 3 տարի առաջ։ Ամուսիններն ունեն որդի՝ Այզեկ Էվետը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Մարդիկ մեռած են People Are Dead Անժելայի ընկերուհին
2004 ֆ Լրտեսներ D.E.B.S. ուսանողուհի-հիստերիկ
2004 ֆ Սպիտակ ճուտիկներ White Chicks Լիզա
2005 հֆ Ամերիկայի վերջին օրերը Last Days of America Ընկերուհի Նյու Յորքում
2005 հֆ Թագուհի Բ Queen B Քիրստեն
2005 ֆ Մահացու վտարում Lethal Eviction Սառա / Թեսի / Բեթ
2005 ֆ Էմիլի Ռոուզի 6 դեմոնները The Exorcism of Emily Rose Էմիլի Ռոուզ
2006—2013 ս Դեքստեր Dexter Դեբրա Մորգան
2007 ֆ Սիեթլի ճակատամարտ Battle in Seattle Սեմ
2008 ֆ Կարանտին Quarantine Անժելա Վայդել
2011 ֆ Արդարադատության որոնում Seeking Justice Տրուդի
2011 ֆ Նախկինը Ex-Girlfriends Քեյթ
2012 ֆ Գործարան The Factory Քելսի Ուոքեր
2012 ֆ Գոյատևման խաղ Gone Շերոն Էյմս
2014 հֆ Կրակի ծով Sea of Fire Լիա Փիրս
2014 ֆ Սատանայի ձեռքը The Devil's Hand Ռեբեկա
2015—2016 ս Մթության շրջանները Limitless ՀԴԲ գործակալ Ռեբեկա Հարիսը
2019 ս Թշնամին ներսում The Enemy Within Էրիկ Շեպարդ
2020 ֆ «Մահացու ճակատամարտի» լեգենդները։ Կարիճի վրեժը Mortal Kombat Legends: Scorpions Revenge Սոնյա Բլեյդ, ձայն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ունի 5 մրցանակ և ևս 21 անվանակարգ[9], որոնք կինոյի ոլորտում մնացել են առանց հաղթանակի։

Հիմնական մրցանակներն ու անվանակարգերը ներկայացված են ստորև։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սատուրն» մրցանակ
    • 2006՝ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները» ֆիլմի համար
    • 2007՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
    • 2008՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
    • 2010՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
    • 2011՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
    • 2012՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
    • 2013՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
    • 2014՝ Երկրորդ պլանի լավագույն հեռուստադերասանուհի «Դեքստեր» սերիալի համար
  • MTV Movie Awards
    • 2006՝ Տարվա բեկում «Էմիլի Ռոուզի 6 դեմոնները» ֆիլմի համար
  • «Դերասանների գիլդիա» մրցանակ
    • 2009՝ «Դեքստեր» դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ
    • 2010՝ «Դեքստեր» դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ
    • 2011՝ «Դեքստեր» դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ
    • 2012՝ «Դեքստեր» դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.usmagazine.com/celebrity-news/news/jennifer-carpenter-and-seth-avett-quietly-married-in-may-w209750
  5. «Something About Dexter». News Digital Media. 2008 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. showhype.com
  7. Jennifer Carpenter & Michael C. Hall of Dexter Divorcing(անգլ.) People
  8. «Seth Avett and Jennifer Carpenter Welcome First Child». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  9. Jennifer Carpenter — Awards
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Քարփենթեր» հոդվածին։