Ջեյքոբ Լյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյքոբ Լյու
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կառլթոն քոլեջ, Հարվարդի համալսարան, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի քոլեջ և Lindsay Goldberg?[1]
Մասնագիտություն՝ փաստաբան, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Դավանանք խիստ հետևողական հուդաիզմ
Ծննդյան օր օգոստոսի 29, 1955(1955-08-29)[2][3] (68 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ստորագրություն թղթադրամների վրա:
Ջեք Լյուն՝ որպես Ֆինանսների նախարար. կողմ և դեմ (Ամերիկայի Ձայն, 2013 թվականի հունվարի 11)

Ջեյքոբ Ջոզեֆ Լյուն կամ Ջեք Լյուն (Jacob Joseph "Jack" Lew, օգոստոսի 29, 1955(1955-08-29)[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2012 թվականի հունվարից 2013 թվականի հունվար ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար, Դեմոկրատական կուսակցության անդամ[5]։

2013 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրեց Ջեյքոբ Լյուին ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում, քանի որ ներկայիս քարտուղար Թիմոթի Գեյթները լքում է իր պաշտոնը[6][7][8]։ 2013 թվականի փետրվարի 27-ի իր նիստում ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ջեյքոբ Լյուի թեկնածությունը[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյքոբ Լյուն ծնվել է Նյու Յորքում, 1955 թվականի օգոստոսի 29-ին, ուղղափառ հրեական ընտանիքում, որտեղ ավարտել է Քուինսում գտնվող (Forest Hills High School) դպրոցը։ Դրանից հետո նա հաճախում է Կառլթոնի քոլեջ, այնուհետև 1978 թվականին ստանում է բակալավրի աստիճան Հարվարդի համալսարանից։ 1983 թվականին ավարտել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի իրավաբանական կենտրոնը[10]։

1973 թվականից Լյուը աշխատել է Վաշինգտոնում որպես իրավաբան-խորհրդատու։ 1979-1983 թվականներին Ջեյքոբը եղել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թոմաս Օ'Նիլի թիմում՝ աշխատելով խոսնակի ներքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականի, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության կառավարման և քաղաքականության կոմիտեի ղեկավարի պաշտոնում (անգլ.՝ The House Democratic Steering and Policy Committee)[5]։

Նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, Լյուն 1998 թվականի մայիսից մինչև 2001 թվականի հունվար աշխատել է որպես Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն։ Այնուհետև 2010 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հունվարը նա զբաղեցրեց ճիշտ նույն պաշտոնը նախագահ Բարաք Օբամայի օրոք[11]։

2012 թվականի հունվարի 27-ին Բարաք Օբաման Լյուին նշանակեց ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այս պաշտոնում նա փոխարինեց Ուիլյամ Դեյլիին և դարձավ նախագահի աշխատակազմի 25-րդ պետը 1946 թվականից ի վեր այս պաշտոնի ողջ պատմության ընթացքում։ Մասնավորապես, այս պաշտոնում նա փորձեց հարթել Բարաք Օբամայի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների միջև տարաձայնությունները, որոնք կարող էին հանգեցնել ֆիսկալ խզման և հարկերի զգալի ավելացման[12]։

2012 թվականի նոյեմբերին National Journal-ը գրել է. «Եթե Լյուն նշանակվի Գանձապետարանի ղեկավար, ապա դա կնշանակի, որ Սպիտակ տունը երկու հաղորդագրություն է ուղարկում Ուոլ Սթրիթին և ֆինանսական հանրությանը ։ Առաջինը, որ նրանք դաշնակիցներ չունեն Վաշինգտոնում։ Երկրորդ՝ Սպիտակ տունը շատ ուշադիր կհետևի հարկային քաղաքականությանը և համաշխարհային ֆինանսական որոշումներին»[12][13]։

2013 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրեց Ջեյքոբ Լիուին ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում[6]։ 2013 թվականի փետրվարի 27-ին թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից[9]։

Ստորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաք Օբաման, Ջեք Լյուն և Թիմոթի Գայթները

ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում Լյուի առաջադրումը բազմաթիվ մեկնաբանություններ է առաջացրել՝ կապված նրա ստորագրության հետ, որը նման է հորիզոնական պարույրին։ Բանն այն է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի ստորագրությունը վերարտադրվում է իր պաշտոնավարման ընթացքում թողարկվող դրամական նշաններով (ԱՄՆ դոլարով)։ Այս կապակցությամբ New York Magazine-ը նրա ստորագրությունն անվանեց «աշխարհի ամենավատ ստորագրությունը»։ (անգլ.՝ the world’s worst signature)[14]։ Այդ ստորագրությունը նաև անվանում էին «խելագար ծղոտ» (անգլ.՝ crazy straw)[15], իսկ որպես կատակ քաղաքական գործչի անունն աղավաղվեց ըստ ստորագրության՝ Jack Loooooooo[16]։

Անվանակարգի ժամանակ Բարաք Օբաման ասել է, որ ինքը նախկինում երբեք չի տեսել Լյուի ստորագրությունը և այդ մասին մամուլից իմացել է միայն նախօրեին, և կատակով հավելել է, որ եթե ինքը իմանար, ապա հնարավոր է՝ չէր դիտարկի այդ նշանակումը։ Նա ասել է, որ հույս ունի, որ Լյուն կբարելավի իր ստորագրությունը այն տարբերակով, որը կտեղափոխվի դոլարային թղթադրամների վրա[17]։ 2013 թվականի հունիսին Լյուն հետևեց նախագահի խորհրդին և փոխեց իր ստորագրությունը[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.ncuscr.org/people/jacob-j-lew/
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. https://www.amacad.org/new-members-2022
  5. 5,0 5,1 «Chief of Staff Jack Lew» (HTML). The White House — www.whitehouse.gov. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  6. 6,0 6,1 Jackie Calmes. «Obama's Chief of Staff Pick Is Said to Be Down to 2» (HTML). The New York Times — www.nytimes.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  7. Jennifer Liberto, Gloria Borger. «Obama nominates Jack Lew for Treasury Secretary» (HTML). money.cnn.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  8. «Обама представил кандидатуру нового министра финансов» (HTML). lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  9. 9,0 9,1 «Senate confirms Jack Lew as Treasury Secretary» (HTML). CNN Money — money.cnn.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 27.02.2013-ին.
  10. «Biographical information on Jack Lew» (HTML). The Wall Street Journal — online.wsj.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  11. «Lew, Jacob J. "Jack"» (HTML). www.ourcampaigns.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  12. 12,0 12,1 «Jack Lew: The Man Who Could Save Obama's Legacy» (HTML). www.nationaljournal.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  13. Андрей Мирошник. «Второе правительство Обамы. Президент США создает поле комфорта». revizor.ua. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 21.01.2013-ին.
  14. Sarah Parnass. «Likely Treasury Secretary Under Fire for Signature» (HTML). abcnews.go.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  15. «Greenback graffiti? Jack Lew's 'Slinky' signature likely to appear on US dollars». rt.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 15.01.2013-ին.
  16. Вера Хуринова. «Доллар украсит "безумная соломинка"» (HTML). Радио «Голос России» — rus.ruvr.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 14.01.2013-ին.
  17. Rachel Weiner. «Obama mocks Lew's signature» (HTML). The Washington Post — www.washingtonpost.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 13.01.2013-ին.
  18. Catherine Rampell. «Jacob Lew's Signature, Squiggle-Free» (HTML). The New York Times — www.nytimes.com. Վերցված է 19.06.2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]