Ջեյմս Մարրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
James-Murray.jpg

Ջեյմս Մարրի (անգլերեն՝ James Murray) (1837 թ. փետրվարի 71915 թ. հուլիսի 26) — շոտլանդացի բառարանագետ և բանասեր։ 1879-ից մինչև մահը Օքսֆորդյան Անգլերեն Բառարանի գլխավոր խմբագիր։

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է Շոտլանդիայի Դենհոլմ գյուղում։ Ուսումնասեր պատանին տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը, քանի որ ծնողները ի վիճակի չէին վճարել ուսման վարձը։ Տասնյոթ տարեկանում դարձել ուսուցիչ է Հոյկ ավանի տարրական դպրոցում, այնուհետև աշխատել բանկում, հետագայում` կրկին ուսուցիչ Լոնդոնում։ Որպես ինքնուս նա հատկապես հետաքրքրված է եղել լեզուներով և ստուգաբանությամբ. ուսումնասիրել է եվրոպական գրեթե բոլոր լեզուները։ 1873 թ. հրատարակել է «Շոտլանդիայի հարավային գավառների բարբառը» աշխատությունը։ 1979 թ. մարտի 1-ին նշանակվել է Օքսֆորդյան Անգլերեն Բառարանի գլխավորխմբագիր։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով