Ջանին Մեյսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանին Մեյսոն
Ծննդյան թիվ՝հունվարի 14, 1991(1991-01-14) (33 տարեկան)
Ծննդավայր՝Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի
IMDb։ID 3471005
jeaninemason.com

Ջանին Մարի Մեյսոն (անգլ.՝ Jeanine Marie Mason, հունվարի 14, 1991(1991-01-14), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և պարուհի։ 2009 թվականին հաղթել է ամերիկյան «Պարիր, թե կարող ես» պարային մրցույթի հինգերորդ եթերաշրջանում[2]։ Կատարել է երկրորդական դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Բալերինաները» և «Կրքի անատոմիա» հեռուստասերիալները, կատարել է գլխավոր դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Արքաներ և գուշակներ» և «Ռոզուել, Նյու Մեքսիկո» հեռուստասերիալները։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆՖլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Մեծացել է Ֆլորիդա նահանգի Պինկրեստ քաղաքում՝ պարողների ընտանիքում։ Ծնողները կուբացի են[3]։ Մեյսոնը սկսել է սովորել բալետ և ֆլամենկո պարել՝ երեք տարեկան հասակում[4], իսկ հետո սովորել է պարել նաև ջազ, հիփ հոփ, ժամանակակից պարեր և զբաղվել է ակրոբատիկայով։ 11 տարեկան հասակում Մեյսոնն սկսել է ուսումնասիրել դերասանական արվեստ։ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք տեղափոխվելուց հետո շարունակել է սովորել Մայքլ Վուլսոնի ստուդիայում[5]։ 2014 թվականին Ջանինը գերազանց մակարդակով ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2011 Շքեղ մատանի The Bling Ring Բոսսո Հեռուստաֆիլմ
2011 Glassy Կարճամետրաժ
2012 ¡Understudy! Կլարա Քլեյն Կարճամետրաժ
2014 Զանցանք Default Մարսելա
2016 El Empantanado (The Muddy) Հեյլ;ի
2017 The Archer Ռեբեկա Ռոսինսկի
Հեռուստատեսություն
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2010 Դեպի մեծ ժամանակներ Big Time Rush Մաֆի Էպիզոդ՝ "Big Time Halloween"
2011 Թարմ բիթ The Fresh Beat Band Էմի Էպիզոդ՝ "Step It Up"
2011 C.S.I.. Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Գվին Սելիգսոն Էպիզոդ՝ "Brain Doe"
2012 Հոլիվուդյան բլուրներ Hollywood Heights Նատալի 2 էպիզոդ
2013 Բալերինաները Bunheads Կոզետա 7 էպիզոդ
2013 Ծնողներից գաղտնի The Secret Life of the American Teenager Բեյբ Էպիզոդ՝ "Money for Nothin'"
2013 Շատ ծանր հանցագործություններ Major Crimes Հեզեր Էպիզոդ՝ "Jailbait"
2014 Անփույթ Awkward Շեյն Էպիզոդ՝ "Prison Breaks"
2014 Դու այլանդակության մարմնավորումն ես You're the Worst Դանա Էպիզոդ՝ "Equally Dead Inside"
2014 Ջրային ոստիկանություն։ Նյու Յորք NCIS: Los Angeles Բոննի Ֆլորես Էպիզոդ՝ "The Grey Man"
2016 Արքաներ և գուշակներ Of Kings and Prophets Մերովա Հիմնական կազմ՝ 9 էպիզոդ
2017 Հին Եգիպտոսի դիվաները Daytime Divas Նիք 2 էպիզոդ
2017 Մտածել հանցագործի նման Criminal Minds Բարիստա Հելեն Էպիզոդ՝ "To a Better Place"
2017-18 Կրքի անատոմիա Grey's Anatomy բժիշկ Սեմ Բելլո Երկրորդական դեր՝ 12 էպիզոդ
2019 Ռոզուել, Նյու Մեքսիկո Roswell, New Mexico Լիզ Օրտեհո Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. itsjeaninemason (2018 թ․ հունվարի 14). «Thank you for all the birthday wishes. Man do I adore you all! Xo». Instagram (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  2. «So You Think You Can Dance - So You Think You Can Dance Tour 2009». Web.archive.org. 2009 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «"SYTYCD" Winner Jeanine Mason: "I Was a Horrific Dancer!"». Latina.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  4. "Jeanine Mason Knows She Can Dance" Արխիվացված 2016-04-10 Wayback Machine People Magazine. August 7, 2009. Retrieved 17 April 2011
  5. «Our Clients | The Michael Woolson Studio». Michaelwoolson.com. 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Jeanine Mason: Why I Chose College». Dance Spirit. 2012 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանին Մեյսոն» հոդվածին։