Ջամալ Միրսադեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամալ Միրսադեղի
պարս.՝ جمال میرصادقی
Ծնվել էմայիսի 9, 1933(1933-05-09) (90 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունվիպասան, վիպասան և գրական քննադատ
Քաղաքացիություն Փահլավիների հարստություն և  Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
ԱմուսինMaymanat Mir-Sadiqi?

Ջամալ Միրսադեղի (մայիսի 9, 1933(1933-05-09), Թեհրան, Իրան), պարսիկ արձակագիր, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել 1933 թվականին Թեհրանում։ Պարսկերեն գրականություն է դասավանդել Թեհրանի համալսարանում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմուտ վիպասան է ու մի քանի գրականագիտական ուսումնասիրությունների հեղինակ։ Նրա պատմվածքների ժողովածուներից են՝ «Կանաչաչյա իշխանուհին», «Իմ հոգնած աչքերը», «Պատկերների գիշերները և դեղին ծաղիկը», «Ավազե հողաթմբերից անդին», «Սարսափ», «Ո՛չ մարդ, ո՛չ ձայն», «Մոծակներ», «Պատմվածքների ընտրանի» և այլն։ Ջամալ Միրսադեղիի վեպերից են՝ «Գիշերվա միջով», «Գիշերաճրագ»,«Կրակ կրակից» և այլն։ Գրել է նաև մանուկների համար։ Ապրում ն ստեղծագործում է Թեհրանում։ Նրա «Անձնասպանությունը» պատմվածն առաջին անգամ լույս է տեսել «Շիրակ» ամսագրի 1991 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր միացյալ համարում[1]։

Ստեղծագործությունները հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձնասպանություն։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 122-124։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 121։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]