Պոցալո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոմմունա | |||
---|---|---|---|
Պոցալո | |||
Pozzallo | |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Սիցիլիա | ||
Գավառ | Ռագուզա | ||
Մակերես | 14.94 կմ² | ||
ԲԾՄ | 20 մ | ||
Բնակչություն | 18.377 մարդ (2004) | ||
Խտություն | 1263 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | (+39) 0932 | ||
Փոստային ինդեքս | 97016 | ||
Փոստային դասիչ | 97016 | ||
Ավտոմոբիլային կոդ | RG | ||
Կոդ ISTAT | 088008 | ||
Պաշտոնական կայք | comune.pozzallo.rg.it (իտալ.) | ||
| |||
Պոցալո, (իտալ. Pozzallo), քաղաք Իտալիայում՝ Սիցիլիա կղզու հարավային հատվածում, ենթարկվում Պագուզա նահանգին։ Միակ ծովային քաղաքն է նահանգում։ Ափերը ողողում է Միջերկրական ծովը, որտեղ կա նավահանգիստ և պարբերաբար նավեր են մեկնում դեպի Մալթա։
Քաղաքում կա երկու լողափ, որոնցից մեկը ՝ Pietre Nereն, իր էկոլոգիականության և մաքրության համար նշվում է Կապույտ Դրոշով։ Ազատ օրերին հարևան նահանգների և տեղի բնակչությունը գալիս են քաղաքի ավազոտ լողափեր։
Պոցալոն մի շարք ավտոբուսային երթուղիների համար համարվում է սկզբնակետ դեպի՝ Կատանիա, Սիրակուզ, Ռագուզա, Պալորմո՝ և այլն։
Հիմնադրվել է XIV դարում, երբ Մոդիկի կառավարությունը որոշեց ափի մոտ կառուցել պահեստների մի ամբողջության և սկսեց առևտուր նավերով։ 1429 թվականին Ջովանի Բերնարդո Կաբրերոն կառուցեց մի բերդ, ծովահեններից պաշտպանվելու համար, հիմա այն համարվում է հիմնական տեսարժան վայրերից մեկը։
Բնկաչությունը կազմում է 18377 մարդ (2004 թվականի տվյալներով), բնակչության խտությունը 1263 մարդ/կմ² է։ Զբաղեցրած տարածքը՝ 14,94 կմ։ Փոստային ինդեքս՝ 97016, հեռախոսային կոդ՝ 0932: Բնակչության բարեխոսն է համարվում Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Տոնը նշվում է ամեն տարի հունիսի 24-ին։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոցալո» հոդվածին։ |
|
|