Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2012 Հուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեծ բռնապետը» (անգլ.՝ The Great Dictator), աշխարհահռչակ Չառլի Չապլինի նշանավոր ֆիլմ, նկարահանված 1940 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է. «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում։ Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ։ «Մեծ բռնապետը» շատ լավ ընդունվեց հանդիսատեսների կողմից, և միաժամանակ քաղաքական երգիծանքի պատճառով բուռն վեճերի ալիք բարձրացրեց։

Սյուժե[խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը (Չառլի Չապլին) ծագումով՝ հրեա, վարսահարդար է։ Նա որպես շարքային է ծառայում Տոմանիայի (հորինված պետություն, երգիծանք Գերմանիայի հանդեպ) բանակում և մասնակցում Առաջին աշխարհամարտին: Օրերից մի օր այդ շարքայինը փրկում է Շուլց անունով օդաչուի կյանքը, իսկ դրանից հետո օգնում նրան ինքնաթիռ վարել։ Այդպես է ստացվում, որ ինքնաթիռը վայր է ընկնում, ինչի պատճառով զինվորը կորցնում է հիշողությունն ու կոմայի մեջ ընկնում քսան տարով շարունակել...: