Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2012 Հուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դաշնակահարը» (անգլ.՝ The Pianist), հայտնի ամերիկյան ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկու գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 2002 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Երաժշտությունը նրա կիրքն էր, գոյատևումը՝ նրա գլուխգործոցը»: Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 24-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Պոլանսկու ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ Նկարահանված է 1930-ական թվականների, Լեհաստանի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Վլադիսլավ Շփիլմանի ինքնակենսագրության հիման վրա։ Ֆիլմը ներկայացնում է Լեհաստանի իրավիճակը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ «Դաշնակահարը» արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 3 Օսկար. Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար շարունակել...: