Պողոս Արապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Արապյան
Ծնվել է1742[1][2]
ԾննդավայրԱպուչեխ, Ակն[1][2]
Մահացել է1835[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1][2]
ԳերեզմանՕրթաքյոյի գերեզմանատուն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունտպագրիչ և typist

Պողոս Հովհաննեսի Արապյան (1742[1][2], Ապուչեխ, Ակն[1][2] - 1835[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ տպագրիչ և գրաձուլիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ակնի գավառակի Ապուչեխ գյուղում։ Պատանի հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, ուր 70 տարի աշխատել է տպագրության ասպարեզում՝ դառնալով Թուրքիայում ժամանակին ամենաճանաչված տպագրիչը։ Աշակերտել է հորը` տպագրիչ Հովհաննես Ածատուրեանին, սերտել և ուսումնասիրել է ժամանակի տպագրական գործը։ Կատարելագործելով և լրացնելով հոր ստեղծած հայերեն տառաձևերը և զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները՝ Պողոս Արապյանը ձեռնարկել է նաև վրացական և թուրքական տպագրության հիմք դարձած առաջին տառաձուլվածքների ստեղծումը։

Նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Աշխատել է «Հովհաննես և Հակոբ» տպարանում (1766-17691777 թվականին հոր հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, իսկ 1820 թվականին հիմնել է նոր տպարան իր անունով։ Արապյանի մահից հետո տպագրական գործը մինչև 1853 շարունակել են որդիները։ Արապյանների տպարանում լույս է տեսել շուրջ 150 անուն գիրք և պարբերական։ Արապյան փորագրել և ձուլել է հայերեն տարբեր տպատառեր, ստեղծել է թուրքերենի «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները (նրա անունով կոչվում են «Արապ օղլու»)։ 1770 թվականին վրաց Հերակլ թագավորի հրավերով եղել է Թիֆլիսում, պատրաստել վրացական տպատառեր, սարքավորել տպարանը և տպագրել վրացերեն գրքեր, ապա այցելել է Էջմիածին և օգնել Հայաստանի նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը։

Արապյան մահացել է Կ. Պոլսում։ Թաղված է Օրթաքյոյի գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 153.
  3. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբայան Ա., Հայկական գիրք և գրատպություն, Երևան, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 688