Պիբլոկտո
Պիբլոկտո (հայտնի է նաև որպես՝ պիբլոկտոկ, արկտիկական հիստերիա), պսիխոտիկ համախտանիշ, որը հաճախ հանդիպում է Էսկիմոսների և ընդհանրապես Բևեռային շրջանում ապրող ազգերի մոտ։ Մեծ մասամբ նկատվում է կանանց մոտ[1]։ Հիստերիկ փսիխոզ է, որի ժամանակ հիվանդը կարող է կատարել իր և շրջապատի համար վտանգավոր և իռացիոնալ գործողություններ, որոնք փսիխոզի ավարտից հետո մոռացվում են։ Ավելի հաճախ դրսևորվում է ձմռանը[2]։ Մի շարք մասնագետներ այն նկարագրում են որպես մշակութային-առանձնահատուկ համախտանիշ, սակայն ավելի ուշ հրատարակություններում պիբլոկտոի գոյությունը կասկացծի տակ է դրվում։ Մշակութային-որոշիչ անվան տակ համախտանիշը մտնում է DSM-IV դասակարգման մեջ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիբլոկտոյի առաջին դեպքը գրանցվել է 1892 թվականին և, ինչպես ներկայացվում է, համախտանիշը բնորոշ է արկտիկական շրջանին։ Ճանապարհորդներն առաջինն էին, ովքեր բախվեցին պիբլոկտոին։ Օրինակ՝ ծովակալ Ռոբերտ Պիրին մանրամասն նկարագրել է այս համախտանիշը՝ Գրենլանդիայում էքսպեդիցիայի ժամանակ։ Պիրիի թիմն ականատես եղավ տեղացի կանանց ցոփությանը և օգտագործենց նրանց՝ տեղացի տղամարդկանց բացակայության ժամանակ[4]։ Պիբլոկտոն հանդիպում է ոչ միայն փոքրաքանակ բնիկ ազգերի մոտ․ այսպես 1800-ականներին նկարագրվել են նավաբեկյալ նավաստիների դեպքեր, որոնց մոտ եղել են պիբլոկտոյին բնորոշ ախտանշաններ։ Այս խանգարումը, ինչպես ենթադրվում է, գոյություն է ունեցել մինչ հյուսիսային ցեղերը շփում կունենային քաղաքակրթության հետ և գոյություն ունի առ այսօր[5]։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիբլոկտոն առավել հաճախ հանդիպում է Գրենլանդիայի և Ալյասկայի էսկիմոսների մոտ[6]։ Համանման ախտանիշներ 1800-ական թվականներին գրանցվել են նաև եվրոպացի նավաստիների մոտ, ովքեր երկար ժամանակ գտնվել էին Արկտիկայում։ Տարածքը, որտեղ առաջին անգամ Պիբլոկտոն ի հայտ է եկել ներկայումս անհայտ է։ Այդ վիճակն առավել հաճախ դրսևորվում է էսկիմոս կանանց մոտ[7] և առավել տարածված է երկարատև բևեռային գիշերների ժամանակ[8]։
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիբլոկտոն ընթանում է չորս փուլով․ սոցիալական օտարում, գրգռում, ջղաձգում և ելք տվյալ վիճակից[9]։ Պիբլոկտոն բնութագրվում է հիստերիկ ռեակցիաների հանկարծակի առաջացմամբ, որն ուղեկցվում է բղավոցով, լացով, տարբեր տեղեր անտեղի տեղաշարժով[10]։ Պիբլոկտոյի նոպայից մի քանի օր կամ ժամ առաջ հիվանդների մոտ կարող է նկատվել ինքնամփոփություն և դյուրագրգռություն[6]։ Հիվանդները, հատկապես իգական սեռի ներկայացուցիչները, ներշնչող են, նրանց մոտ նկատվում է վառ դրսևորված սեռական գերզգայականություն[10]։
Նախանշաններից հետո, որոնց ընթացքն ուղեկցվում է դեպրեսիայով և աստենիայով, դիտարկվում են վառ արտահայտված կարճաժամկետ հոգեշարժական գրգռվածության էպիզոդներ՝ ուղեկցված ողբով, ճիչով, երբեմն ունեցվածքի ոչնչացմամբ, հագուստի պատառոտմամբ, գետնին թավալվելով։ Դա տևում է մոտ 2 ժամ և ավարտվում ամնեզիայով։ Այնուհետև սկսվում է ռեմիսիան[11]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած, որ մինչ այսօր մարդկանց մոտ պիբլոկտոյի առաջացման պատճառը հայտնի չի, արևմուտքի գիտնականները խանգարումը կապում են արևի բացակայության, ծայրահեղ ցածր ջերմաստիճանի հետ։ Հնարավոր է պատճառը թաքնված է սոցիալ-մշակութային խմբի մեկուսացված լինելու մեջ[12]։ Նաև ենթադրվում է, որ պիբլոկտոյի պատճառ կարող է լինել զգայական դեպրիվացիան։
Այս մշակութային-առանձնահատուկ համախտանիշը կարող է կապված լինել օրգանիզմում А վիտամինի ավելցուկի հետ[13][14]։ Էսկիմոսներն օգտագործում են մեծ քանակությամբ А վիտամին պարունակող սնունդ, ինչը հնարավոր է լինի պիբլոկտոյի առաջացման գործոն[15]։
Էսկիմոսյան կրոնը պիբլոկտոն կապում է չար ոգիների հետ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Segen’s Medical Dictionary. (2012). Farlex, Inc. Pibloktoq
- ↑ Taylor, S., Shelor, N., & Abdelnour, M. (1972). Nutritional ecology: a new perspective Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.
- ↑ Mezzich, Juan E. (2002). «International Surveys on the Use of ICD-10 and Related Diagnostic Systems» (guest editorial, abstract). Psychopathology. doi:10.1159/000065122. PMID 12145487.
- ↑ Wallace, Anthony F.C. and Robert E. Ackerman. (Anthropologica, 1960). Pibloktoq-An Interdisciplinary Approach to Mental Disorder among the Polar Eskimos of Northwest Greenland.Vol. II(2):249-260
- ↑ Lister,J. TWO PERSPECTIVES ON THE ETIOLOGY OF PIBLOKTOQ Արխիվացված 2015-02-20 Wayback Machine.
- ↑ 6,0 6,1 Анна Фенько. Мой дурдом -- моя крепость // Коммерсантъ Власть : журнал. — М.: Коммерсантъ, 2001. — № 11. — С. 46. Архивировано из первоисточника 17 Օգոստոսի 2016.
- ↑ Ruiz, P. (2007) Focusing on Culture and Ethnicity in America Արխիվացված 2012-03-26 Wayback Machine.
- ↑ Brill, A. (August 1913) Piblokto or Hysteria Among Peary’s Eskimos. Volume 40. Issue 8. pp. 514—520.
- ↑ Fulk,M. (2012) Pibloktoq.
- ↑ 10,0 10,1 «Пиблокто». Национальная психологическая энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Редкие психозы ПИБЛОКТО Арктическая истерия ՅուԹյուբում
- ↑ Ephron, Sarah. (July/August 2003) Arctic Hysteria, from Up Here Magazine; archived at SarahEfron.com
- ↑ Kontaxakis, V., Skourides, D., Ferentinos, P., Havaki-Kontaxaki, B., & Papadimitriou, G.(2009)."Isotretinoid and Psychopathology: A Review", Annals of General Psychiatry, 8 (2), doi: 10.1186/1744-859X-8-2
- ↑ Smith, S. (2012, December 6). What is Piblokto? wiseGEEK: clear answers for common questions. Retrieved March 29, 2013.
- ↑ Landy,D. (1985) Pibloktoq (hysteria) and Inuit nutrition: possible implication of hypervitaminosis A.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Landy D. Pibloktoq (hysteria) and Inuit nutrition: possible implication of hypervitaminosis A. — не переведено. — |том=21|выпуск=2|страницы=173–185|год=1985|pmid=4049004
- Littleton, K. Psychosis in inuit society. — не переведено. — |том=64|страницы=76–96|год=1962
- Morton R. Hypervitaminosis A. — не переведено.|том=11|выпуск=4|страницы=90–142|год=1978|pmid=
- Higgs, Rachel D. (2011) «Pibloktoq — A study of a culture-bound syndrome in the circumpolar region», The Macalester Review: Vol. 1: Iss. 1, Article 3.