Բարթուղ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Բարթուղից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարթուղ Պետրոսյան
1901[1] - 1968[1]
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումկապիտան[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ

Բարթուղ Ղազարի Պետրոսյան (1901[1], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի կապիտան, պարտիզանական ջոկատի հրամանատար Ֆրանսիայում (1943 թվական - 1945 թվականին)։ ՍՄԿԿ անդամ 1928 թվականից։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման և 1921 թվականի քաղաքացիական կռիվների մասնակից։ 1941 թվականի սեպտեմբերից Պետրոսյանը 76-րդ (Կ․ Ե․ Վորոշիլովի անվան) Հայկական լեռնահրաձգային դիվիզիայի կազմում, որպես 207-րդ գնդի 1-ին վաշտի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը՝ աչքի ընկնելով Պոլտավա-Խարկովի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականին ծանր վիրավոր գերվելով՝ տեղափոխվել է Լեհաստան, ռազմագերիների ճամբար, որտեղ մասնակցել է Հակաֆաշիստական, ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության գործունեությանը։ 1943 թվականին տեղափոխվել է Հարավային Ֆրանսիա, համակենտրոնացման ճամբարից փախչելուց հետո կազմակերպել պարտիզանական ջոկատ (հիմնականում՝ հայերից) ու մարտնչել ֆաշիստների դեմ Դար և Լոզեր դեպարտամենտներում, աչքի ընկել Լա Քալմետ, Նիմ քաղաքների շրջանում մղված մարտերում (1944 թվական)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 261.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 261