Պետեր Աբլինգեր
Պետեր Աբլինգեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1959[1] (65 տարեկան) Schwanenstadt, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[2] |
Երկիր | Ավստրիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դաշնակահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Կայք | ablinger.mur.at |
Պետեր Աբլինգեր (մարտի 15, 1959[1], Schwanenstadt, Ֆյոկլաբրուք, Վերին Ավստրիա, Ավստրիա[2]), ավստրիացի դաշնակահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետեր Աբլինգերը երաժշտություն է սովորել Գրաց քաղաքում՝ Յեստա Նոյվիրտի մոտ, իսկ Վիեննայում՝ Ռոման Հաուբենշտոկ-Ռամատիի մոտ։ 1982 թվականից բնակվում է Բեռլինում։ 1994 թվականից զբաղվում է էլեկտրաակուստիկայով և ձայնային ինստալյացիաներով։ 1993 թվականին ստացել է Գրացի երաժշտության համալսարանում պրոֆեսոր աշխատելու հրավեր։ 2012 թվականի մայիսին Աբլինգերը նշանակվել է Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայի անդամ, որի հրավերը նա ընդունել է առանձնակի ուրախությամբ։
Անդամակցությունը պահանջում է, որ կոմպոզիտորները ակտիվորեն մասնակցեն ակադեմիայի զարգացմանը, որպեսզի ապագայում արդյունավետ արդյունք ցույց տան ժամանակակից երաժշտական տեխնոլոգիաների զարգացման գործում[3]։
Հորինել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ռոյալին բառացիորեն խոսել անգլերեն[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122952057 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Neue Mitglieder der Akademie der Künste» (գերմաներեն). www.adk.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Австриец научил рояль вещать человеческим голосом». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|