Պատվական Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պատվական Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1934 |
Ծննդավայր | Սիզավետ, Ղուկասյանի շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1988 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և բժիշկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1965), Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1970) և Գյումրու նկարչական դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պատվական Ղուկասյան Վիքիդարանում |
Պատվական Միքայելի Ղուկասյան (հոկտեմբերի 2, 1934, Սիզավետ, Ղուկասյանի շրջան - դեկտեմբերի 7, 1988, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1978), Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար (1984): ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատվական Ղուկասյանը ծնվել է Հայաստանի Ղուկասյանի շրջանի Ծաղկաշեն գյուղում։ 1941 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լենինական։ Սովորել է Լենինականի թիվ 5 դպրոցում, միաժամանակ՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում («Վագրենավորը» կտավով շրջապատում նաև նկարչի համբավ է ձեռք բերել), 1952-1955 թվականներին՝ Լենինականի բժշկական ուսումնարանում և շուրջ 10 տարի եղել շտապօգնության կայանի բուժակը։ 1965 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետը, 1969-1970 թվականներին՝ Մոսկվայի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը։ 1969-1985 թվականներին եղել է Լենինականի թիվ 4 օժանդակ դպրոցի լոգոպեդը։
Դպրոցական տարիներից հոդվածներ ու ակնարկներ է գրել «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Բանվոր» թերթերում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Գրական թերթում», «Գարուն», «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերում[1]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է Լենինականում` Սպիտակի երկրաշարժի ժամանակ։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Սիզավետ գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պատվական Ղուկասյանի անունով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բարով ես եկել», Երևան։ Հայաստան, 1975։
- «Անհանգստություն», Երևան։ Սովետական գրող, 1982։
- «Եվ մարդը հորիզոնին չձուլվեց», Երևան։ Սովետական գրող, 1985։
- «Կանչող հիշողություն», Երևան։ Նաիրի, 1991։
- «Կիսատ ճանապարհ»[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պատվական Ղուկասյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Գյումրիում կայացել է Պատվական Ղուկասյանի գրքի շնորհանդեսը». www.1tv.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդ, ով ձուլվեց հավերժին, Պատվական Ղուկասյան
- Պատվական Ղուկասյանի «Կիսատ ճանապարհը» Արխիվացված 2016-08-04 Wayback Machine
- Շիրակ աշխարհի երազողը/ Վազգեն Առաքելյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատվական Ղուկասյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 1988 մահեր
- Գյումրի քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ արձակագիրներ
- Հայ բժիշկներ
- Սպիտակի երկրաշարժի զոհեր
- Սիզավետ գյուղում ծնվածներ