Պավլոս Արգիրիադիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլոս Արգիրիադիս
հուն․՝ Παύλος Αργυριάδης
Դիմանկար
Ծնվել է1849
ԾննդավայրԿաստորիա, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1901(1901-11-19)[1]
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունլրագրող, հեղափոխական, փաստաբան և իրավաբան
ԱմուսինLouise Napolier?
Ստորագրություն
Изображение автографа
 Pavlos Argiriadis Վիքիպահեստում

Պավլոս Արգիրիադիս (հուն․՝ Παύλος Αργυριάδης, հայտնի է նաև, որպես՝ Պիեռ Արգիրիադիս ֆր.՝ Pierre Argyriades, 1849, Կաստորիա, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 19, 1901(1901-11-19)[1], Փարիզ), ֆրանսաբնակ նշանավոր հույն անարխիստ, հեղափոխական և իրավաբան։ Ազգությամբ՝ Հունաստանի մակեդոնացի է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոսը կամ Պանայոտիսը ծնվել է 1849 թվականին՝ արևմտամակեդոնական Կաստորիա քաղաքում՝ ունևոր ընտանիքում։ Այդ ժամանակ Հունաստանը Օսմանյան կայսրության մաս էր կազմում։

Նախնական կրթություն ստանալուց հետո ուսանել է Կոստանդնուպոլսում։ Երիտասարդ հասակում լքել է երկիրը և երկար դեգերումներից հետո երկար ժամանակով բնակություն հաստատել Ռումինիայում։ 1872 թվականին Պավլոս Արգիրիադիսը տեղափոխվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Սովորել է Փարիզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

1873-1875 թվականներին հեղինակել է բազմաթիվ աշխատություններ։ Ուսումնասիրել է սոցիալիստական գաղափարախոսությունը և ներքաշվել շարժման մեջ[2]։

1880 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն և միացել Փարիզի փաստաբանների պալատին։ Բազմիցս հեղինակել է սոցիալիստական պարբերականներ[3]։

1885 թվականին Պավլոս Արգիրիադիսը ամուսնացել է ֆրանսուհի Լուիզ Նապոլիերի հետ, ով եղել է վերջինիս ուղեկիցը սոցիալիստական շարժման մեջ։ Այս շրջանում Պավլոսի ընտանիքը ևս ուղևորվել է Ֆրանսիա և բնակություն հաստատել Մարսելում։ Ունեցել է երկու երեխա՝ Նիկոլան (Պլատոնը) և Մարիաննեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Almanach de la question sociale 1894; с. 200—201» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Πάυλος Αργυριάδης και Παρισινή Κομμούνα». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլոս Արգիրիադիս» հոդվածին։