Չուլալոնգկորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փհրա Բատ Սոմդետ Փհրա Պորամինթհրա Մահա Չուլալոնգկորն Փհրա Չունլա Չոն Կլաո Չաո Յու Հուա
พระบาทสมเด็จพระปรมินทรมหาจุฬาลงกรณ์ พระจุลจอมเกล้าเจ้าอยู่หัว
Փհրա Բատ Սոմդետ Փհրա Պորամինթհրա Մահա Չուլալոնգկորն Փհրա Չունլա Չոն Կլաո Չաո Յու Հուա
Միապետ
Հոկտեմբերի 1, 1868 - Հոկտեմբերի 23, 1910
Նախորդող Մանգկուտ (Ռամա IV)
Հաջորդող Վաջիրավուդ (Ռամա VI)
 
Ծննդյան օր Սեպտեմբերի 20, 1853
Ծննդավայր Flag of Thailand.svg Մեծ պալատ, Փհրա Նախոն, Սիամ
Վախճանի օր Հոկտեմբերի 23, 1910
(57 տարեկանում)
Վախճանի վայր Flag of Thailand.svg Դուսիտ պալատ, Փհրա Նախոն, Սիամ
Դինաստիա Չակրի
Հայր Մոնգկուտ
Մայր Դեբսիրինդրա
Զավակներ 33 որդի
44 դուստր

Չուլալոնգկորն կամ Ռամա V, ծնված որպես՝ Փհրա Բատ Սոմդետ Փհրա Պորամինթհրա Մահա Չուլալոնգկորն Փհրա Չունլա Չոն Կլաո Չաո Յու Հուա (թայ՝ พระบาทสมเด็จพระปรมินทรมหาจุฬาลงกรณ์ พระจุลจอมเกล้าเจ้าอยู่หัว) (սեպտեմբերի 20, 1853հոկտեմբերի 23, 1910), Սիամի միապետը 1868-1910 թվականներին։ Եղել է Չակրի դինաստիայի հինգերորդ ներկայացուցիչը։ Համարվում է Սիամի պատմության մեծագույն թագավորներից մեկը։ Չուլալոնգկորնի անունը կապնվում է Սիամի մոդեռնիզացիայի, խոշոր պետական և սոցիալական բարեփոխումների ինչպես նաև Ֆրանսիական Հնդկաչինի և Բրիտանական Կայսրության գաղութարարչական քաղաքականության դեմ մղված պայքարների հետ։ Ռամային հաջողվել է իր երկիրը զերծ պահել գաղութացումից։ [1] Երկրում կարևոր բարեփոխումներ կատարելու և այն անկախ պահելու շնորհիվ Չուլալոնգկորնին էր շնորհվել Փհր Պիյա Մահարատ (พระปิยมหาราช – մեծն սիրված արքա) տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Քո բառարանը» (23 նոյեմբերի, 2011)։ «Chulalongkorn» (ցանց)։ Կենսագրություն։ «Քո բառարանը»։ Արխիվացված օրիգինալից 1 դեկտեմբերի, 2011-ին։ http://www.webcitation.org/63bCf9aX3։ Վերցված է 1 դեկտեմբերի, 2011։ "«Երբ Թաիլանդին սպառնում էր արևմտյան գաղութարարությունը, նրա վարած արտաքին քաղաքականությունը զերծ պահեց երկիրը գաղութացումից, իսկ ներքին քաղաքականությունը հիմք հանդիսացավ թագավորության մոդեռնիզացիային։ »" 

Արտաքին հղումներ[խմբագրել]