Չկրակված փամփուշտներ
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ |
Թվական | 2006 |
Լեզու | հայերեն` անգլերեն, ռուսերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Սամվել Թադևոսյան |
Պրոդյուսեր | Սուրեն Գրիգորյան |
Սցենարի հեղինակ | Սամվել Թադևոսյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» «Դար» Տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ |
Տևողություն | 104 րոպե |
Չկրակված փամփուշտներ, Արցախի գոյամարտի դրվագները պատկերող ֆիլմ՝ նկարահանված 2006 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նվիրված է արցախյան ազատամարտում զոհված բանաստեղծ Աղվան Մինասյանին։ 1990-ականներին Արցախի ազատագրության համար մղվող պատերազմում Սիսիանի շրջանից կամավորագրված ազատամարտիկների հրամանատարի կրտսեր եղբայրը, արդեն երիտասարդ պոետ, փոքր տարիքից էր ըմբոստ, հայրենասեր ու իր նպատակներին հասնելու գործում համառ պայքարող, նա չէր կարող չմասնակցել հայրենիքի պաշտպանությանը և, մի ձեռքում զենքը, մյուսում գրիչը, մարտնչում է թշնամու դեմ ու զոհվում[1]։
Ֆիլմում հնչում են Աղվան Մինասյանի բանաստեղծությունները՝ հեղինակի և Ս. Թադևոսյանի ընթերցմամբ, Դավիթ Ամալյանի «Քույր իմ բարի» (խոսք՝ Աղվան Մինասյանի), Արսեն Համբարյանի «Մեր Հայաստան» (գործիքավորող՝ Արտեմ Խաչատուր), «Մենակի հիշատակին» (խոսք՝ Վանա Իշխանի) երգերը, հատվածներ Արտո Թունջբոյաջյանի, Ավետ Տերտերյանի երաժշտական ստեղծագործություններից[2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղվանը պատանի – Տիրայր Մինասյան
- Աղվանը երիտասարդ զինվոր - Գոռ Հակոբյան
- Աշոտ Մինասյան - Աշոտ Մինասյան
- Հրանտ Մինասյան - Հրանտ Մինասյան և Դերենիկ Մարտիրոսյան
Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գ. Թադևոսյան, Հ. Կարապետյան, Մ. Հովհաննիսյան, Մ. Գասպարյան, Ա. Կարապետյան, Ա. Վարդանյան, Մ. Գաբրիելյան, Վ. Ղալումյան, Գ. Մեսրոպյան, Ա. Բաբաջանյան, Ռ. Ֆիլիպոսյան, Ս. Գրիգորյան, Ա. Պետրոսյան, Լ. Հովհաննիսյան, Ռ. Օհանյան, Գ. Բախշյան, Կ. Մինասյան, Ս. Մինասյան, Ծ. Բախշյան, Վ. Գևորգյան, Հ. Գևորգյան, Ա. Ավչյան, Ա. Մելքումյան, Ա. Օհանյան, Ա. Հովհաննիսյան, Պ. Հայրապետյան, Վ. Յաղմուրյան, Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյան, Վահե սարկավագ Հովհաննիսյան, Բաբիկ դպիր Վարդանյան, ժամկոչ Զավեն Վարդանյան, Վ. Հայրապետյան, Վ. Գրիգորյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Չկրակված փամփուշտներ ֆիլմի մասին ncca.am կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Չկրակված փամփուշտներ ֆիլմի մասին arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.