Չեսկո Բասեջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեսկո Բասեջո
Ծնվել էապրիլի 13, 1897(1897-04-13)[1][2]
ԾննդավայրՏրևիզո, Վենետո, Իտալիա
Մահացել էհունվարի 24, 1971(1971-01-24) (73 տարեկան) կամ հունվարի 22, 1971(1971-01-22)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիա
ԳերեզմանՍան Միկելե գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Չեսկո Բասեջո (իտալ.՝ Cesco Baseggio; իրական անունը՝ Ֆրանչեսկո, ապրիլի 13, 1897(1897-04-13)[1][2], Տրևիզո, Վենետո, Իտալիա - հունվարի 24, 1971(1971-01-24) կամ հունվարի 22, 1971(1971-01-22)[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), կինոյի ու թատրոնի իտալացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսկո Բասեջոն ծնվել է Վենետիկում և իր դերերը խաղացել է վենետիկյան բարբառով[3], եղել է նաև մի քանի պիեսների հեղինակ՝ վենետիկյան լեզվով։

Մասնագիտական բեմական գործունեությունը սկսել է 1920 թվականին՝ «Արս Վենետա» (իտալ.՝ Ars Veneta) թատերախմբում, որը ղեկավարում էր Ֆոսկո Ջակետտին (իտալ.՝ Fosco Giachetti)[3]։

Չեսկո Բասեջոն եղել է Լոդովիկո Լեոնարդո II Մանինի (Վենեցիայի վերջին դոժի թոռը) և Էլիզաբեթ Տեսսարո վեդովա Բասեջոյի արտամուսնական որդին։

1913 թվականին միացել է Ֆոսկո Ջակետիի սիրողական թատերախմբին։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Վերադառնալուց հետո մասնակցել է «Երևակայական հիվանդը» պիեսի բեմադրմանը։

1923-1925 թվականներին հանդես է եկել վենետիկյան դերասան Կ․ Միկելուցցիի հետ։ 1926 թվականին նա ստեղծել է իր սեփական թատերախումբը, որտեղ ներկայացվել են Կառլո Գոլդոնիի, Ջաչինտո Գալլինայի ստեղծագործությունները (իտալ.՝ Giacinto Gallina), ինչպես նաև ժամանակակիցների պիեսները։ 1936-1939 թվականներին Բասեջոն խաղացել է Ձորձիի թատերախմբում (այնտեղ խաղում էին վենետիկյան բարբառին տիրապետող դերասաններ)[3]։

Չեսկո Բասեջոն դերեր է խաղացել «Խաչմերուկ», «Նոր բնակարան», «Ազնիվ աղջիկը» պիեսներում[3]։

Միաժամանակ Լոդովիչի ու Գալեացիի հետ գրել է բարբառային կատակերգությունների շարքեր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, А — «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл. (стб 367)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսկո Բասեջո» հոդվածին։