Չարլզ Հորիոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Հորիոկա
Ծնվել էսեպտեմբերի 7, 1956(1956-09-07) (67 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Կիոտոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Օսակայի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Ալմա մատերՀարվարդի համալսարան
Տիրապետում է լեզուներինճապոներեն[1]
Գիտական ղեկավարԴեյլ Յորգենսոն
Պարգևներ
ՄայրYasuko Horioka?

Չարլզ Հորիոկա (ճապ.՝ チャールズ・ユウジ・ホリオカ, անգլ.՝ Charles Yuji Horioka, սեպտեմբերի 7, 1956(1956-09-07), Բոստոն, ԱՄՆ), ճապոնացի տնտեսագետ, Օսակայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում[2]։

Բակալավրի աստիճան է ստացել տնտեսագիտության բնագավառում Հարվարդի համալսարանում (1977), ապա մագիստրոսի աստիճան է ստացել 1982 թվականին Ճապոներենի միջբուհական կենտրոնում, իսկ 1985 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել հենց Հարվարդի համալսարանում[2]։

Դասախոսական գործունեությունը սկսել է որպես պրոֆեսոր Մարտին Ֆեյլդշտեյնի ասիստենտ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում և որպես Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող 1977-1981 թվականներին։

1978 թվականին եղել է պրոֆեսոր Մ. Յոսինոյի ասիստենտը Հարվարդի համալսարանի Գործնական վարչակազմի բարձրագույն դպրոցում։

1979-1981 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դասախոս[2]։

1983 թվականին եղել է պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1985-1987 թվականների ընթացում՝ Կիոտոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դոցենտ։

1988 թվականին եղել է Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ։

1989 թվականին եղել է Սթեռնի Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոցի Ճապոնա-ամերիկյան գործանական և տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող։

1990 թվականին եղել է Ճապոնիայի Սթենֆորդյան կենտրոնի դասախոս, 1993 թվականին եղել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի այցելու[2]։

1997-1998 թվականներին եղել է Օսակայի համալսարանի միջազգային պետական քաղաքականության դպրոցի ադյունտ-պրոֆեսոր։

1987-1997 թվականների ընթացքում եղել է Օսակայի համալսարանի դոցենտ, իսկ 1997 թվականից՝ Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնտեսագիտության տեսության պրոֆեսոր։

1997-1998 թվականներին եղել է « International Economic Review» ամսագրի խմբագրի օգնական, իսկ 1998 թվականից մինչ օրս՝ նույն թերթի համախմբագիր։

2000-2001 թվականների ընթացքում եղել է Տոկիոյի համալսարանի Ճապոնական տնտեսության միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ պրոֆեսոր[2]։

Ներկայումս Չարլզը հանդիսանում է[2]

  • 1993 թվականից Տնային տնտեսությունների ինստիտուտի ճապոնացի սպառողների պանելային հետազոտությունների կոմիտեի անդամ։
  • 1987 թվականից Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող։
  • 2004 թվականից Journal of Family and Economic Issues խմբագիր։
  • 2006 թվականից Japan and the World Economy ռեակցիոն կոլեգիայի անդամ։
  • 1997 թվականից The Japanese Economic Review ամսագրի խմբագրի օգնական։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տնտեսական աճի նեոդասական տեսության (այդ թվում՝ Սոլոուի մոդելի)՝ բոլոր երկրներն ունեն արդյունավետ աշխատանքի միատեսակ կապիտալազինվածություն և մի երկրում խնայողությունների աճի դեպքում, կապիտալի սահմանային արտադրողականությունը նվազում է տվյալ երկրում՝ ստիպելով ներդրողներին դիտարկել այլ երկրները՝ դրանով բաշխելով լրացուցիչ խնայողությունները ողջ աշխարհով։

Հոիոկան, հետազոտելով խնայողության տոկոսադրույքի կախվածությունը և ներդրումները, հայտնաբերել է, այսպես կոչված, Ֆելդշտեյն-Հորիոկայի պարադոքսը, որը ցույց է տալիս տարբեր երկրներում խնայողության երկարաժամկետ նորմերի և ներդրումների միջև դրական համահարաբերակցությունը[3]։

1980 թվականին Ֆելդշտեյնի և Հորիոկայի փորձագիտական հետազոտությունները և դրանց հաջորդող հետազոտությունները ապացուցում են երկների ներսում խնայողությունների և ներդրումների միջև դրական համահարաբերակցությունը. մարդիկ խնայելով ներդրում են կատարում հարազատ շրջանում, չնայած հնարավորություն ունեն լրացուցիչ մարժա ստանալ այլ շրջաններում։

Հետևյալ հակադրությունը ցույց է տալիս կապիտալի շարժունակությունը խաթարող նշանակալի արգելքների գոյությունը, ինչը տարբերություն է առաջացնում տոկոսադրույքներում, ինչպես նաև մի շարք գործոնների առկայություն, որոնք ազդում են միաժամանակ թե՛ խնայողության և ներդրումների, թե՛ խնայողության և ներդրումների միջև տարբերության վերացման պետական քաղաքականության վրա[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001՝ Ճապոնական տնտեսական ասոցիացիայի Նակահարայի մրցանակ[5]։
  • 2012՝ Օսակայի համալսարան նախագահական մրցանակ հետազոտությունների բնագավառում նվաճումների համար։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Domestic Savings and International Capital Flows. Economic Journal, vol. 90 (1980), pp. 314–329 (with Martin S. Feldstein)
  • The Determinants of Japan’s Saving Rate: The Impact of the Age Structure of the Population and Other Factors, Economic Studies Quarterly (now the Japanese Economic Review), vol. 42 (1991), pp. 237–253
  • Japan’s Consumption and Saving in International Perspective, Economic Development and Cultural Change, vol. 42 (1994), pp. 293–316
  • Capital Gains in Japan: Their Magnitude and Impact on Consumption, Economic Journal, vol. 106 (1996), pp. 560–577
  • Why Do People Save? A Microanalysis of Motives for Household Saving in Japan, Economic Journal, vol. 107 (1997), pp. 560–577 (with Wako Watanabe)
  • Horioka C. Y., Terada-Hagiwara A.The determinants and long -term projections of saving rates in developing Asia ISER Discussion Paper, Institute of Social and Economic Research, Osaka University, No. 821

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Сайт университета Осака Биография Чарльза Хориоки. Архивировано из первоисточника 11 փետրվարի 2011.
  3. Зубарев А., Трунин П. Парадокс Фельдштейна–Хориоки: современные аспекты // Экономическая политика. — 2013. — № 4. — С. 54-73.
  4. Ромер Д. Высшая макроэкономика // Издательский дом ВШЭ. — 2014. — С. 57-59. — ISBN 978-5-7598-0406-2.
  5. Японская экономическая ассоциация Лауреаты премии Накахары.