Սոլոուի մոդել
Սոլոուի տնտեսական աճի մոդելը հայտնի է որպես Սոլոու - Սվեն նեոկլասիկական աճի մոդել, քանի որ մոդելը ինքնուրույն հայտնաբերվել է և 1956թ. «Տնտեսական ռեկորդ»- ում հրապարակել է Թրեվոր Սվենը, թուլ տալով տնտեսական աճի դետերմինանտներին (որոշիչներ) առանձնացնել միջոցներից (աշխատուժ և կապիտալ) և տեխնիկական առաջընթացից: Օգտագործելով նրա մոդելը` Սոլոուն հաշվարկեց, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր աշխատողի արտադրանքի աճը վերագրելի էր տեխնիկական առաջընթացին:
1999թ. Բիլ Քլինթոնը Սոլոուին շնորհեց «Գիտությունների ազգային մեդալ»: Սոլոուն նաև առաջինն էր, որ զարգացրեց հին կապիտալի աճի մոդելը: Սոլոուի հին կապիտալի աճի մոդելի էությունն այն էր, որ նոր կապիտալն ավելի արժեքավոր է, քան հին կապիտալը, քնի որ նոր կապիտալն արտադրվում է նոր տեխնոլոգիաներով: Չնայած Սոլոուի մոդելի սահմանափակումներին այս հայտնի տեխնոլոգիան մնում է հաստատականորեն բարելավող: Հետևաբար այս տեխնոլոգիայի (նոր կապիտալ) արտադրանքը ենթադրվում էր, որ կլինի ավելի արտադրողական և ավելի արժեքավոր: Հետագայում և Պոլ Ռոմերը, և Ռոբերտ Լուկասը զարգացրեցին Սոլոուի նեոկլասիկական աճի մոդելի ալտերնատիվները:
Սկսած 1950թ. Սոլոուի սկզբնական աշխատանքներից շատ ավելի հարուստ կենսափորձ ունեցող տնտեսական աճի մոդելներն են առաջարկվել տանելով դեպի տնտեսական աճի պատճառների մասին տարբեր եզրակացությունների:
1980-ական թթ. ջանքերը կենտրոնացված էին տնտեսությունում տեխնիկական առաջընթացի դերի վրա` տանելով «նոր աճի» տեսության զարգացմանը: Այսօր տնտեսագետները օգտագործում են Սոլոուի աճի աղբյուրները հաշվումը գնահատելու համար առանձին ազդեցությունները տեխնոլոգիական փոփոխությունների, կապիտլի և աշխատուժի տնտեսական աճի վրա:
Ներկայումս Սոլոուն M&P տնտեսագիտական բաժնում ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր է և նախապես ուսուցանել է Կոլումբիայի համալսարանում: