Չախոխբիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չախոխբիլի
ჩახოხბილი
Չախոխբիլիի բաղադրիչները
Վրաստան
Ծագում
Ենթատեսակկերակուր և ստյու
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականթռչնի միս
 Chakhokhbili Վիքիպահեստում

Չախոխբիլի (վրաց.՝ ჩახოხბილი), թռչնամսով ռագու, վրացական ազգային ուտեստ։

Սկզբում պատրաստում էին փասիանի (վրաց.՝ ხოხობი) մսից, բայց ներկայումս օգտագործում են ցանկացած թռչնի, հատկապես՝ հավի միս։

Չախոխբիլի

Ուտեստը պատրաստում են կտրտած, լոլիկի սոուսի մեջ շոգեխաշած թռչնամսից, որին ավելացնում են համեմունքներ և սխտոր։ Չախոխբիլիի բնորոշ առանձնահատկությունը նախապես (մինչև շոգեխաշելը) 15 րոպե թռչնամսի, այսպես կոչված, չոր տապակումն է՝ առանց որևէ տեսակի յուղ ավելացնելու[1]։

Երբեմն այս ուտեստի պատրաստման ժամանակ ջուր չի ավելացվում, հեղուկի համար օգտագործվում է բանջարեղեն, առավելապես՝ սոխ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վրացական խոհանոց // kuking.net». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Հավով չախոխբիլիի բաղադրատոմսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]