Լոլիկով ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլիկով ապուր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեսակուտեստ
ԵնթատեսակԲանջարեղենով ապուր և տոմատային ուտեստ
Բաղադրամասեր
Հիմնականլոլիկ, համեմունքներ, կանաչիներ
 Tomato soup Վիքիպահեստում

բարև մամա ջան, ապուր պատրաստված լոլիկից։ Ավելի հաճախ օգտագործվում է այլ ավելի բարդ ուտեստների համար, որպես բաղադրամաս, և ի տարբերություն այլ ապուրների կարող է մատուցվել ինչպես սառը այնպես էլ տաք վիճակով։

Այն ավելի հաճախ պատրաստում են կտրտած լոլիկներից, կա՛մ լոլիկի պյուրեից, կա՛մ էլ և՛ առաջինից, և՛ երկրորդից։ Այս ապուրի կոնսերվացված ձևը շատ հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ասոցացվում է Campbell Soup–ի հետ։ Մեծ Բրիտանիայում լոլիկով ապուրը ամենահայտնի ուտեստներից մեկն է։

Լոլիկով ապուրը կարելի է համեմել տարբեր կանաչիներով, մատուցել թթվասերի, չորահացի, պանրի հետ։ Նաև այն կարելի է գնել փոշու տեսքով։

Ամերիկյան կոմպոզիտոր Ռոբերտ Էշլին իր «Իմպերիա»–ն՝ «Ատալանտա» օպերայի մասը, գրել է լոլիկով ապուրից ոգեշնչվելով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]