Ուջանգպանդանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուջանգպանդանգ
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա

Ուջանգպանդանգ (մինչե 1970 թվականը՝ Մակասար), քաղաք և նավահանգիստ Ինդոնեզիայում, Մակասարի նեղուցի ափին։ Հարավային Սուլավեսի նահանգի վարչական կենտրոնն է։ 709 հզ․ բնակիչ (1980)։ Առևտրատրանսպորտային, ֆինանսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Ունի օդանավակայան, երկաթուղային կայարան։ Ուջանգպանդանգով արտահանում են կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ), համեմունքներ, սուրճ, եղեգնարմավ (ռատան), խեժ, արժեքավոր փայտանյութ, կաշի և այլն։ Կան սննդհամի, տեքստիլ արդյունաբերություն, փայտամշակություն, ՝ շրջակայքում՝ ցեմենտի, թղթի ձեռնարկություններ, նավաշինարան։ Ունի համալսարան, մանկավարժական ինստիտուտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։