Ույունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ույունի
Salar de Uyuni

Երբ Ույունին պատվում է ջրով, լճում արտացոլվում է հարավամերիկյան կապույտ երկինքը
20°14′33″ հվ. լ. 67°37′30″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հարավային Ամերիկա
Երկիր Բոլիվիա Բոլիվիա
Հայելու բացարձակ բարձրությունը 3650 մ
Ավազանի մակերեսը 10 588 կմ²
Վիքիպահեստում

Ույունի (իսպ.՝ Salar de Uyuni), չորացած աղի լիճ Բոլիվիայի Անտիպլանո անապատային հարթավայրի հարավում, ծովի մակարդակից 3650 մ բարձրության վրա։ Ունի 10 588 կմ² տարածք[1] և համարվում է աշխարհում ամենամեծ աղի լիճը։

Տեղակայված է Սյունի քաղաքի շրջակայքում և երկրի հարավարևմտյան Օրուրո և Պոտոսի դեպարտամենտների տարածքներում։

Ներքին մասը ծածկված է 2-8 մետր հաստությամբ աղի շերտով։ Անձրևոտ սեզոնի ընթացքում աղուտը պատվում է ջրի բարակ շերտով և դրանով դառնում աշխարհի խոշորագույն հայելային մակերեսը։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 40 հազար տարի առաջ այս տարածքը Մինչին լճի (որն ինքնին առաձնացել է Բալիվյան հնագույն լճից) մի մասն էր։ Նրա չորանալուց հետո մնացել է ներկայումս գոյություն ունեցող լճեր՝ Պոպո և Ուրու Ուրու, ինչպես նաև երկու խոշոր աղուտ՝ Սալար դե Կոպայսա և Ույունի։ Ույունիի մակերեսը մոտավորապես 25 անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գտնվող Բոնևիլ չորացած լճի մակերեսին։

Ազդեցություն տնտեսության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հաշվարկների՝ Ույունին պարունակում է ավելի քան 10 մլրդ տ աղ, որից տարեկան ձեռք է բերվում 25 հազարից պակաս տոննա։ Շնորհիվ իր հարթ մակերեսի՝ Ույունին ծառայում է որպես տրանսպորտային երթուղի դեպի Ալտիպլանո։ Այստեղ հայտնաբերված լիթիումի քլորիդի ահռելի պաշարը[2] հարմար է լիթիումի արտադրման համար, որն ակտուալ է պահեստավորման արդյունաբերության մեջ։ Լիթիումի մոտ 100 մլն տոննա կամ աշխարհի պաշարի 50-70%-ը գտնվում է այս լճում[3]։

Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Ույունիում տեղի բնակիչները սկսեցին կառուցել հյուրանոցներ աղի պատնեշներից, որտեղ կարելի է գիշերել[4]։

Ամեն տարվա նոյեմբերին վերարտադրության համար Ույունի են թռչում հարավամերիկյան ֆլամինգոյի երեք տեսակ՝ չիլիական ֆլամինգո, անդյան ֆլամինգո, Ջեյմսի ֆլամինգո։

Շոգեքարշերի գերեզմանատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղի լճի տեսարժան վայրերի թվում է շոգեքարշերի գերեզմանոցը, որը գտնվում է Անտոֆաստայից Բոլիվիա երթուղու հարևանությամբ, Ույունի քաղաքից 3 կմ հեռավորության վրա։ Այս «գերեզմանատանն» են հանգստանում 1950-ական թվականներին այստեղ աշխատող շոգեքարշները, որոնց աշխատանքը դադարեցվել էր։ Այստեղ կան հետաքրքիր նմուշներ՝ Գարեթի և Մայերի լոկոմոտիվներ, բայց բոլորն անմխիթար վիճակում։

2006 թվականին տեղական ինքնակառավարման մարմինն ընդունել է տարածաշրջանի զարգացման 15-ամյա ծրագիրը, որի կետերից մեկը «գերեզմանատան»՝ թանգարան բաց երկնքի տակ դառնալն էր[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ույունի աղի լճի համայնապատկեր
Ույունի աղի լճի համայնապատկեր


Շոգեքարշերի «գերեզմանատուն»
Շոգեքարշերի «գերեզմանատուն»


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica - Uyuni Salt Flat.
  2. Bolivia’s Lithium-Powered Future | Foreign Policy
  3. Bolivia’s Lithium-Powered Future, 2009 (անգլ.)
  4. «MEMBRANA | Мировые новости | Боливийцы строят новый отель из соли». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  5. Atkinson, David (2007 թ․ մարտի 1). Bolivia: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides. էջեր 170, 174–176. ISBN 9781841621654.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ույունի» հոդվածին։