Ուիլլի Ուայլդ
Ուիլլի Ուայլդ անգլ.՝ William Charles Kingsbury Wilde | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1852[1] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 13, 1899[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Կրթություն | Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ և գրական քննադատ |
Ամուսին | Miriam Leslie?[2] և Sophie Lees? |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Ուայլդ[2], մայր՝ Ջեյն Ուայլդ[2] |
Երեխաներ | Դորոթի Ուայլդ[2] |
Willie Wilde Վիքիպահեստում |
Ուիլյամ Չառլզ Քինգսբուրի Ուայլդ (սեպտեմբերի 26, 1852[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1899[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), վիկտորյական դարաշրջանի իռլանդացի լրագրող և պոետ։
Օսկար Ուայլդի ավագ եղբայրը։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլլին ծնվել է Դուբլինում և սըր Ուիլյամ Ուայլդի ու վերջինիս կնոջ՝ Ջեյն Ուայլդի ավագ որդին էր, Օսկար Ուայլդի եղբայրը։ Նրանց մայրը հաջողակ գրող էր[3], իսկ հայրն Իռլանդիայի առաջատար ակնաբույժն էր ու բժշկությանը մատուցած ծառայությունների համար ասպետադրվել էր 1864 թվականին[3]։ Սըր Ուիլյամը նաև գրքեր է գրել հնագիտության ու ֆոլկլորի վերաբերյալ ու անվանի բարերար էր։
1855 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մերիոն հրապարակում գտնվող նորաձև բնակթաղամասը, որտեղ 1856 թվականին ծնվել է նրանց դուստր Իսոլան։
1864 թվականի փետրվարին Ուիլլիին և Օսկարին ուղարկել են Օլսթերի թագավորական դպրոց ուսանելու, որտեղ Ուիլլին հայտնի է դարձել իր հումորով և ընկերականությամբ, ավելի ուշ դասընկերոջ կողմից նկարագրվելով որպես «խելացի, խենթ և կենսունակությամբ լի»[4]։ Օսկարը դպրոցականների շրջանում հայտնի էր «մոխրագույն ագռավ» մականունով, իսկ Ուիլլին՝ որպես «Կապույտ արյուն»։ Ուիլլին «կայացած դաշնակահար էր և ոչ այնքան տաղանդավոր նկարիչ»[5]։
Ուիլլին արդեն ուսանող էր Դուբլինի Թրինթի քոլեջում, երբ 1871 թվականին Օսկարը միացել է նրան և երկրորդ ու երրորդ կուրսում նրանք միասին բնակվել են նույն սենյակում։ 1876 թվականին Ուիլլին հրատարակել է իր բանաստեղծություններից մի քանիսը քոլեջի «Կոտաբոս» ամսագրում, որի խմբագիրը նույնպես ինքն էր։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլլի Ուայլդը սովորել է իրավաբանություն, ավարտել է Թրինիթի քոլեջը, բայց իրականում չի զբաղվել իրավաբանությամբ։ Նրա հայրը մահացել է 1876 թվականին, և 1879 թվականի սկզբին Ուիլլին և իր մայրը տեղափոխվել են Լոնդոն, որտեղ նա դարձել է լրագրող[6]։
Ուիլլիին հաճախ կարելի էր տեսնել Ֆիլդինգ ակումբում Հենրի Իրվինգի, Հերբերթ Բիրբոմ Թրիի, Ջոզեֆ Կոմինս Քարի, Էդուարդ Դայսիի, Կառլո Պելեգրինիի, Ֆրեդերիկ Քլեյի ու իր եղբոր հետ[7]։
Օսկարի ամուսնության տարում՝ 1884 թվականին, Ուիլլին լրջորեն պարտքերի մեջ էր և մոլի հարբեցող էր։ 1891 թվականի հոկտեմբերի 4-ին, 39 տարեկանում, Ուիլլին ամուսնացել է Նյու Յորքի Ֆրենկ Լեսլիի անվան հրատարակչական ընկերության սեփականատեր, մեծահարուստ Ֆրենկ Լեսլիի այրու հետ (1836–1914)։ Տիկնոջն սկզբում գրավել էին Ուիլլիի հումորն ու խելքը։ Վերջինս սկսել է ժամանակի մեծ մասն անցկացնել Նյու Յորքում՝ հարբելով Լոտոս ակումբում։ Ամուսնությունը կարճատև էր և տիկին Լեսլին մեկ տարվա ընթացքում հարուցել է ամուսնալուծության վարույթ` Ուիլլիի հարբեցողության և անհավատարմության հիմքով։ Նրանք ամուսնալուծվել են 1893 թվականի հունիսի 10-ին[8][9]։ Տիկին Լեսլիի շնորհիվ էր, որ Օսկար Ուայլդը մի շարք դասախոսություններ է կարդացել Միացյալ Նահանգներում[6]։
Ուիլլի Ուայլդը լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ էր հայտնվել, և Օսկարը սկսել է նրան փող տրամադրել, բայց եղբայրների միջև հարաբերությունները վատացել են, երբ Օսկարը հասկացել է, որ Ուիլլին իրենց մորն օգտագործում է փող կորզելու համար։ Օսկարը մի անգամ ասել է Ուիլլիի մասին. «Նա պորտաբույծի պես ապրում է ուրիշների հաշվին»։
1894 թվականի հունվարին Ուիլլի Ուայլդն ամուսնացել է Սոֆի Լիլի Լիսի (1859–1922)հետ[10], իսկ 1895 թվականի հուլիսին ծնվել է նրանց միակ երեխան՝ Դոլլի Ուայլդը[11]։
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլլին չի հանդիպել Օսկարի հետ 1897 թվականին բանտից վերջինիս ազատվելուց ի վեր։
1899 թվականի մարտի 13-ին, 46 տարեկան հասակում Ուիլլին մահացել է Լոնդոնի Չելսի թաղմասում[12] ալկոհոլիզմից[13] առաջացած բարդությունների պատճառով։ Երբ Ռոբերտ Ռոսը գրել է Ֆրանսիայում գտնվող Օսկարին՝ տեղեկացնելով նրան եղբոր մահվան մասին, Օսկարը պատասխանել է. «Կարծում եմ, որ դա սպասելի էր։ Նրա և իմ միջև, ինչպես գիտեք, անդունդներ են եղել երկար տարիներ։ Հանգչիր խաղաղությամբ[11]»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kindred Britain
- ↑ 3,0 3,1 Literary Encyclopedia – Oscar Wilde
- ↑ Quoted in James Holroyd's 'Brother to Oscar', Blackwood's Magazine, March 1974
- ↑ Burke's Irish Family Records (London: Burke’s Peerage 1976) p.1217
- ↑ 6,0 6,1 «Willie Wilde on the Oscar Wilde website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Sir Vincent Corbett, KCVO, Reminiscences, Autobiographical and Diplomatic, Hodder & Stoughton n.d (preface dated July 1927) p. 38.
- ↑ The New York Times 11 June 1893
- ↑ Madeleine B. Stern, Purple Passage: The Life of Mrs. Frank Leslie, 1953.
- ↑ Kevin O'Brien, "Lily Wilde and Oscar's Fur Coat," Journal of the Eighteen Nineties Society, 1994.
- ↑ 11,0 11,1 Karl Beckson, "The Importance of Being Angry: The Mutual Antagonism of Oscar and Willie Wilde" in Blood Brothers: Siblings as Writers, ed. Norman Kiell, New York: International University Press, 1983.
- ↑ The Times, 15 March 1899.
- ↑ Barbaras Belford, Oscar Wilde: A Certain Genius, New York: Random House 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography of Willie Wilde Արխիվացված 2011-01-06 Wayback Machine
- Biography of Willie Wilde Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
- Willie Wilde in the Oscar Wilde Collection
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլլի Ուայլդ» հոդվածին։ |
|