Հենրի Իրվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Իրվինգ
անգլ.՝ Henry Irving
Ծնվել էփետրվարի 6, 1838(1838-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրKeinton Mandeville, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 13, 1905(1905-10-13)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, թատերական ռեժիսոր և թատերական պրոդյուսեր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Samuel Brodribb?[4], մայր՝ Mary Behenna?[4]
Ամուսին(ներ)Florence O'Callaghan?
Երեխա(ներ)Հարրի Բրոդրիբ Իրվինգ[4] և Լոուրենս Սիդնի Բրոդրիբ Իրվինգ[4]
Պարգևներ և մրցանակներ

Հենրի Իրվինգ (անգլ.՝ Henry Irving), (իսկական անունը և ազգանունը՝ Ջոն Հենրի Բրոդրիբ, Brodrebb, փետրվարի 6, 1838(1838-02-06)[1][2][3][…], Keinton Mandeville, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 13, 1905(1905-10-13)[1][2][3][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

1856 թվականից խաղացել է Էդինբուրգի, Մանչեստրի, Լիվերպուլի թատրոններում, հետագայում հիմնականում հանդես է եկել Լոնդոնի «Լիցեում» թատրոնում։ Ընդ որում՝ ոչ միայն գլխավոր դերեր է կատարել, այլև զբաղվել է բեմականացման, դերասանների ընտրության, բեմի ու դահլիճի լուսավորության և բեմադրությանն առնչվող այլ գործերով։ Իրվինգն անգլիական բեմում վերահաստատել է Շեքսպիրի դրամատուրգիան, թեև մեկնաբանել է սենտիմենտալիզմի ոգով։ Շեքսպիրյան դերերի տաղանդավոր կատարողի համբավի հիմքը դրել է 1874 թվականին:Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերակատարումով Իրվինգը դասվել է Մեծ Բրիտանիայի լավագույն դերասանների շարքը։ Խաղացել է նաև Մակբեթ, Օթելլո, Ռիչարդ (Շեքսպիրի «Մակբեթ»,«Օթելլո», «Ռիչարդ III»)։ Անգլիայի առաջին դերասանն է, որ ստացել է ազնվականի տիտղոս (1895

1883-1884 թվականներին Հենրի Իրվինգն իր թատերախմբով հյուրախաղեր է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամենուրեք արժանացել ջերմ, ոգեշունչ ընդունելության։ Մաքսիմ Կովալևսկու վկայությամբ՝ Իրվինգ դերասանի վարպետ խաղից խորապես տպավորված է եղել նաև Կարլ Մարքսը՝ արժանացնելով հիացական գնահատականի[5]։

Լոնդոնում՝ դիմանկարի ազգային պատկերասրահի մոտ, կանգնեցվել է տաղանդաշատ դերասանի արձանը՝ ողջ հասակով մեկ։

Հենրի Իրվինգի արձանը Լոնդոնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chisholm, Hugh, ed. (1911). «Irving, Sir Henry» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  • Stoker, Bram. Personal Reminiscences of Henry Irving: Volume 1 and Volume 2. London : W. Heinemann, 1906. Scanned books via Internet Archive.
  • Archer, William 1885. Henry Irving, Actor and Manager: A Critical Study, London:Field & Tuer.
  • Beerbohm, Max. 1928. 'Henry Irving' in A Variety of Things. New York, Knopf.
  • Holroyd, Michael. 2008. A Strange Eventful History, Farrar Straus Giroux, 0-7011-7987-2
  • Irving, Laurence. 1989. Henry Irving: The Actor and His World. Lively Arts. 0-86287-890-X
  • Anonymous (1873). «Henry Irving» . Cartoon portraits and biographical sketches of men of the day. Illustrated by Frederick Waddy. London: Tinsley Brothers. էջեր 52–53.
  • Wilman, George (1882), «Henry Irving», Sketches of living celebrities, London: Griffith and Farran, էջեր 1–14

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Իրվինգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 464