Ութ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ութ (այլ կիրառումներ)
Ութ
The Eight
ՀեղինակՔեթրին Նևիլ
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրԱռեղծվածային
թրիլլեր
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
ԼեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ1972
Նկարագրում էԱլժիր, Ֆրանսիա և Նյու Յորք
Էջեր624
ՀաջորդThe Fire?
Հրատարակում(ներ)1988 (Ballantine Books) (ԱՄՆ)
1990 (Ballantine Books) (Մեծ Բրիտանիա)
2009 (Harper)
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1988

«Ութ» (անգլ.՝ The Eight), Քետրին Նևիլլի վեպը՝ գրված 1970-ական թվականներին։ Համարվում է հեղինակի առաջին ստեղծագործությունը։ Վեպի ժանրն է՝ պոստմոդեռնիստական թրիլլեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը կառուցվում է երկու հիմնական սյուժետային գծերով՝ կապված Մոնգլանի աբբայության հետ։ Դրանցից մեկում 18-րդ դարի վերջն է, գլխավոր հերոսուհի Միրան փորձում է գտնել կախարդական շախմատի գաղտնիքը, որտեղ կոդավորված է գերագույն իշխանության գաղտնիքը։ Դրա հետ կապ ունեն նաև պատմական այնպիսի հայտնի անձնավորություններ, ինչպիսիք են Ռոբեսպիերը, Մարատը, Թելեյրանը, Նապոլեոն Բոնապարտը, Եկատերինա Մեծը։ Գործողություններն ընթանում են Ֆրանսիայում, Անգլիայում, Ալժիրում, Ռուսաստանում և Կորսիկայում։

Սյուժետային երկրորդ գիծը կապված է 1970-ական թվականների հետ, երբ գլխավոր հերոսուհի Քեթրին Վելիսը ևս փնտրում է շախմատի գաղտնիքը։ Գործողություններն ընթանում են ԱՄՆ-ում և Ալժիրում։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հիացական գնահատականների արժանացավ The San Francisco Chronicle-ի[1] և The Los Angeles Times Book Review-ի[2] կողմից։ The Washington Post Book World-ն այն անվանեց «կանացի պատասխան Ինդիանա Ջոնսին»[3]։ Ֆլորես Քինգը New York Times-ից գրքին բացասաբար վերաբերվեց՝ քննադատելով սյուժեն և ներկայացման եղանակը[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին Քեթրին Նևիլը ներկայացրեց այս վեպի շարունակությունը՝ «Կրակ» (անգլ.՝ The Fire) վերնագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. San Francisco Chronicle. 1989 թ․ մարտի 16. էջ B3. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. Bass, Judy (1989 թ․ մարտի 12). «The Chess Match of History». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  3. McLellan, Joseph (1989 թ․ հունվարի 1). «Mystery to The Eighth Power». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  4. King, Florence (1989 թ․ հունվարի 15). «It's Your Move Charlemagne». The New York Times. Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.

Օրիգինալ հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]