Ուեսկա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուեսկա
իսպ.՝ Huesca[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես161,043005±0,000001 կմ²
ԲԾՄ488±1 մետր
Բնակչություն54 136 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ974
Փոստային դասիչ22001–22006
Ավտոմոբիլային կոդHU
Պաշտոնական կայքhuesca.es
Ուեսկա (քաղաք) (Իսպանիա)##
Ուեսկա (քաղաք) (Իսպանիա)

Ուեսկա (իսպ.՝ Huesca, արագոներեն՝ Uesca, լատին․՝ Osca), քաղաք Իսպանիայում՝ Արագոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 161 քառակուսի կիլոմետր տարածք; 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 52 239։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է հինհռոմեական ժամանակներից էլ առաջ։ Քաղաքի կարգավիճակ (Օսկա անվանումով) ստացել է մեր թվականությունից առաջ 30 թվականին Օգոստոս կայսեր կողմից։ XI դարի վերջին վերանվաճվել է մուսուլմաններից։ Քաղաքի տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 9-ից մինչև 15-ը և նվիրված է սուրբ Լավրենտիոսին, ով, ըստ ավանդության, ծնվել է այստեղ (մոտավորապես 220 թվականին)։ Քաղաքը նաև Արագոնի արքա Ալֆոնսո 2-րդի, անվանի կինոռեժիսոր Կառլոս Սաուրայի ծննդավայրն է։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1936 թվականին, Ուեսկայի մերձակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել հանրապետականների և ֆրանկոյականների միջև[3]։ Այդ կռիվներից մեկում զոհվել է հունգարացի անվանի հեղափոխական Մատե Զալկան, նույն ինքը՝ գեներալ Լուկաչը։

1973 թվականից ի վեր անց է կացվում Ուեսկայի ամենամյա կինոփառատոնը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística (Spanje)|INE; 1857-2011: volkstellingen

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսկային բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfa): Ձմռանը դեպքից դեպք ձյուն է տեղում, և ցրտահարություններ են լինում (ձյուն գալիս է տարեկան միջին հաշվով 3 օր)[4]։

Ուեսկայի օդանավակայան, 541 m a.s.l. (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.3
(68.5)
21.0
(69.8)
26.2
(79.2)
31.0
(87.8)
34.2
(93.6)
41.2
(106.2)
42.6
(108.7)
41.4
(106.5)
39.2
(102.6)
30.6
(87.1)
24.8
(76.6)
19.6
(67.3)
42.6
(108.7)
Միջին բարձր °C (°F) 9.0
(48.2)
11.6
(52.9)
15.7
(60.3)
18.0
(64.4)
22.3
(72.1)
28.1
(82.6)
31.6
(88.9)
30.9
(87.6)
25.9
(78.6)
19.8
(67.6)
13.4
(56.1)
9.2
(48.6)
19.6
(67.3)
Միջին օրական °C (°F) 5.2
(41.4)
6.9
(44.4)
10.1
(50.2)
12.1
(53.8)
16.1
(61)
21.0
(69.8)
24.1
(75.4)
23.7
(74.7)
19.8
(67.6)
15.0
(59)
9.3
(48.7)
5.5
(41.9)
14.0
(57.2)
Միջին ցածր °C (°F) 1.4
(34.5)
2.2
(36)
4.5
(40.1)
6.2
(43.2)
9.8
(49.6)
13.8
(56.8)
16.5
(61.7)
16.6
(61.9)
13.6
(56.5)
10.1
(50.2)
5.2
(41.4)
1.9
(35.4)
8.4
(47.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −12.6
(9.3)
−13.2
(8.2)
−8.6
(16.5)
−3.0
(26.6)
−1.5
(29.3)
3.6
(38.5)
4.5
(40.1)
7.0
(44.6)
4.2
(39.6)
−0.4
(31.3)
−8.2
(17.2)
−10.8
(12.6)
−13.2
(8.2)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
28
(1.1)
30
(1.18)
53
(2.09)
52
(2.05)
33
(1.3)
22
(0.87)
29
(1.14)
48
(1.89)
60
(2.36)
47
(1.85)
44
(1.73)
480
(18.9)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 5 5 4 6 7 4 3 3 4 7 6 6 61
Միջ. ձնառատ օրեր 1 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 3
% խոնավություն 78 70 61 60 57 50 47 50 57 67 76 81 63
Միջին ամսական արևային ժամ 138 173 230 243 275 302 346 314 247 197 146 123 2732
աղբյուր: AEMET[5]

Քույր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Ֆրանսիա, Տարբ (1964 թ. օգոստոսի 8-ից)[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Вокруг Уэски // И. Г. Эренбург. Испанские репортажи 1931 - 1939. М., АПН, 1986. стр.105-107
  4. AEMET. «Valores climatológicos normales. Huesca, Aeropuerto» (Spanish). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Valores Climatológicos Normales. Huesca / Aeropuerto».
  6. «Hermanamiento de Tarbes» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael H. Crawford, 1985. Coinage and Money Under the Roman Republic in series Library of Numismatics (London: Methuen and Co. Ltd.), pages 84 – 102.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսկա (քաղաք)» հոդվածին։