Ուեյն Գրեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյն Գրեցկի
GretzkyFinal.jpg
Գրեցկին 1999-ին
ԱԱՀ՝ Ուեյն Դուգլաս Գրեցկի
Բնագիր
ԱԱՀ՝
Wayne Douglas Gretzky
Ծննդյան օր՝ հունվարի 26, 1961 (1961-01-26) (53 տարեկան)
Ծննդավայր՝ Կանադա Բրենտֆորդ, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն՝ Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ազգություն Կանադա Կանադացի
Աշխատանք՝ 1978–1999
Ամուսին՝ Ջանեթ Ջոնս (1988-այժմ)
Երեխաներ՝ Պաուլինա, Թայ,
Թրևոր,Տրիստան,
Էմմա
Wayne Gretzky Autograph.svg
Ստորագրությունը
Կայք՝ gretzky.com

Ուեյն Դուգլաս Գրեցկի (անգլWayne Douglas Gretzky, ծնվ.՝ հունվարի 26, 1961թ.), կանադացի նախկին հոկեյիստ, կենտրոնական հարձակվող, Հոկեյի փառքի սրահի անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Մասնագիտական կարիերան (1979-1999) անցկացրել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Էդմոնտոն Օյլերս» «Լոս Անջելես Քինգս» «Սենթ Լուիս Բլյուզ» և «Նյու Յորք Ռենջերս» ակումբներում՝ ընդհանուր առմամբ խաղալով 20 մրցաշրջան։ Բազմաթիվ սպորտային վերլուծաբանների, մարզիկների և հենց լիգայի կողմից Գրեցկին անվանվել է որպես «բոլոր ժամանակների մեծագույն հոկեյիստ»։ Գրեցկին NHL-ի պատմության բոլոր ժամանակների խոշորագույն միավոր բերող հոկեյիստն է, ինչպես նաև իր հաշվին ունի ավելի շատ արդյունավետ փոխանցումներ, քան ցանկացած այլ հոկեյիստ ունի միավոր, չորս մրցաշրջանում իր հաշվին գրանցել է 200-ական միավոր, բացի այդ գրանցել է 100 միավոր 16 մրցաշրջաններում, որոնցից 14-ում անընդմեջ։

1978 թվականին Գրեցկին պայմանագիր է կնքում Հոկեյի աշխարհի ասոցիացիայի (WHA) «Ինդիանապոլիս Ռեյսերս» ակումբի հետ, որտեղ կարճ ժամանակ անցկացնելուց և ասոցիացիայի լուծարվելուց հետո տեղափոխվում է Հոկեյի ազգային լիգայի «Էդմոնտոն Օյլերս» ակումբ։ Գրեցկու շնորհիվ «Օյլերսը» կարողանում է չորս անգամ նվաճել Սթենլիի գավաթը։ 1988 թվականի օգոստոսի 8-ին Գրեցկին տեղափոխվում է «Լոս Անջելես Քինգս»։ Գրեցկու օգնությամբ թիմը հասնում է մինչև 1993 թվականի Սթենլիի գավաթի խաղարկությանը, սակայն այդ ամենից զատ Գրեցկին առանցքային դեր է ունենում Կալիֆորնիա նահանգում հոկեյի մասսայականցման գործում[2]։ Կարճ ժամանակով հանդես է եկել «Սենթ Լուից Բլյուզ» ակումբում, իսկ կարիերայի վերջին տարիներն անցկցրել է «Նյու Յորք Ռենջերսում»։

1999 թվականին հոկեյիստի կարիերայից հեռունալու հետո անմիջապես առաջադրվել է Հոկեյի փառքի սրահ։ Հոկեյի ազգային լիգայի տնօրինությունը որոշում է հավերժացնել Գրեցկիի կրած 99 համարի մարզաշապիկը ոչ միայն այն ակումբներում, որտեղ հանդես էր եկել, այլ նաև լիգայի բոլոր մնացած ակումբներում[3]։ Եղել է Կանադայի հոկեյի ազգային հավաքականի գործադիր տնօրենը, ում տնօրինությամբ թիմը նվաճում է ոսկե մեդալ 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում։ 2000 թվականին Գրեցկին դառնում է «Ֆինիքս Կայոտիս» ակումբի մասնատեր, իսկ NHL-ի 2004–05 մրցաշրջանի լոկաուտից հետո արդեն զբաղեցնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պարգևատրվել է Կանադայի օրդեն բարձրագույն շքանշանով։

1988 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Ջոնսի հետ և ունի 5 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ռեյման, Նոա (Օգոստոսի 21, 2013). «Նրանք ապրում են մեր շարքերում: 10 կանադացի, ովքեր դարձան ամերիկացիներ». «Թայմ». http://newsfeed.time.com/2013/08/21/they-live-among-us-10-canadians-who-became-americans/slide/wayne-gretzky/։ Վերցված է Հունվարի 30, 2014. 
  2. Ալեն, Քևին (Օգոստոս 10, 2008)։ «Գրեցկիի փոխանակումն հիշվում է «սեյսմիկ ազդեցության» համար»։ «Յու Էս Էյ թըդեյ»։ http://www.usatoday.com/sports/hockey/nhl/2008-08-07-gretzky-trade-anniversary_N.htm։ Վերցված է Փետրվարի 21, 2011։ 
  3. (2009) "Փառքի սրահներ և մրցանակներ", խմբ․ Գերի Բրաուն: ESPN սպորտային ալմանախ, 2009։ Բալանտայն գրքեր։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]