Ոստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ոստին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԳյոզալդարայի գավառակ
Այլ անվանումներՈստինք, Ոստնա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն134 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]։
Տեղաբնականունոստինցի
Ժամային գոտիUTC+3
Ոստին (Աշխարհ)##
Ոստին (Աշխարհ)

Ոստին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում` Բիթլիս քաղաքից հյուսիս-արևելք։

Գյուղն ունեցել է նպաստավոր կլիմա, արգավանդ հյողեր, ծառաստաններ և հյութալի արոտավայրեր։ Դրան նպաստել է տարածքի առատ ջուրը։

1909 թվականին ուներ 27 տուն` 134 հայ բնակչով։ Եղել է զուտ հայաբնակ բնակավայր[1]։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։

Ոստինն ուներ Ս. Գևորգ անունով հայկական եկեղեցի։

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 179

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]