Տոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տոփ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԳյոզալդարայի գավառակ
Այլ անվանումներԴոպ, Տոբ, Տոպ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն114 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունտոփեցի
Ժամային գոտիUTC+3

Տոփ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 16 կմ արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում գտնվում էր Մեծ Հայքի Ազնվաց ձոր գավառում։ Մինչև Մեծ եղեռնի տարիները գյուղը զուտ հայաբնակ էր։

Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 20 տուն՝ 114 հայ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակույթային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հարուստ էր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Տոփում գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցին։ Գյուղից հարավ-արևելք գտնվում էր Ս. Գրիգոր եկեղեցին, իսկ հյուսիսային կողմի վրա Պահակի բերդի ավերակի հիմնապատերն էին, որոնք բնակիչները կոչում էին Ղարաղուլի բերդ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 126

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։