Շորթհոռն (տավարի ցեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր Շորթհոռն տեսակի ցուլ

Շորթհոռն (անգլ.՝ shorthorn, թարգմ.՝ կարճեղջյուր), մսատու և կաթնամսատու տավարի ցեղ։ Բուծվել է 18-րդ դարում, Անգլիայում, տեղական կարճեղջյուր տավարի բարելավման միշոցով (հոլանդական և հալովեյան ցեղերի արյունախառնմամբ, ինչպես նաև ըստ մսային, իսկ 19-րդ դարի կեսերին՝ կաթնային հատկանիշների կենդանիների ընտրության)։ Ունի մսատու և կաթնամսատու տիպեր։ Գույնը՝ սպիտակ, մուգ կարմիր, երբեմն՝ խայտաճամուկ։ Եղջյուրները կարճ են, երբեմն՝ անեղջյուր։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 800-950 (առավելագույնը՝ 1200), կովերինը 500-600 կգ է։ Սպանդային ելքը 58-65% է։ Վաղահաս է։ Կաթնամսատու կովերի կաթնատվությունը 3500-4000 կգ է (առավելագույնը՝ 14 հզ․ կգ), կաթի յուղայնությունը՝ 3,7-3,9%։ Բուծվում են եվրոպական երկրներում, հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ռուսաստանում և այլ վայրերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 548