Շոհրե Բայաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոհրե Բայաթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1987(1987-03-14) (37 տարեկան)
ԾննդավայրՌաշթ, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունշախմատիստ և chess arbiter
Պարգևներ և
մրցանակներ
 Shohreh Bayat Վիքիպահեստում

Շոհրե Բայաթ (պարս.՝ شهره بیات, մարտի 14, 1987(1987-03-14), Ռաշթ, Իրան), Անգլիայում ապրող իրանցի ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար, եղել է 2020 թվականի Շախմատի կանանց աշխարհի առաջնության գլխավոր մրցավարը[2], 2021 թվականին արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայաթը ծնվել է 1987 թվականին, Իրանի Ռաշթ քաղաքում[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ազգությամբ հրեա նրա հորական տատը Բաքվից գաղթել է Իրան։ Նրանք իրենց հրեական ծագումը գաղտնի են պահել։

1998 թվականին Բայաթը դարձել է Իրանի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն։ Իրանի շախմատի ազգային հավաքականի կազմում 2001 թվականին դարձել է 3-րդ Իսլամական խաղերի (2001) հաղթող։ Բացի այդ Բայաթը նվաճել է բազմաթիվ իրանական մրցաշարեր․ Իրանի կանանց շախմատի փառատոնի առաջնությունը, Իրանի կանանց կայծակնային շախմատի առաջնությունը, Իրանի պատանիների առաջնությունը և Իրանի համալսարանների շախմատի առաջնությունը, եղել է բազմաթիվ համաշխարհային օլիմպիադաների մրցավար, համարվել է ասիացի միակ «Ա» դասի մրցավարը։ Բայաթը ստացել է բնական ռեսուրսների կառավարման մագիստրոսի կոչում, մի քանի հոդվածի հեղինակ է միջազգային ամսագրերում[4][5][6]

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Շախմատի կանանց աշխարհի առաջնության ժամանակ Շոհրե Բայաթը եղել է գլխավոր մրցավարը։ Առաջնության ընթացքում Բայաթի հիջաբը սայթաքել է և ընկել պարանոցին։ Հիջաբը պարանոցին լուսանկարն անմիջապես հայտնվել է համացանցում։ Քանի որ Իրանում խստորեն պահպանվում է իսլամական հագուստի դրես կոդը իրանական լրատվամիջոցները սկսեցին մեղադրել Բայաթին՝ իբր նա դիտավորյալ հանել է իր գլխաշորը և այդպիսով բողոքել հիջաբի դեմ[7]։ Իրանի շախմատի ֆեդերացիան խնդրել է Բայաթին փոխարինող նկար անել հիջաբով և ներողություն խնդրել սոցցանցերի միջոցով, սակայն Բայաթը հրաժարվել է[8]։ Սոցցանցերում աղջկան անվանեցին «պոռնիկ» և պահանջեցին հարցաքննել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել աղջկա շախմատային կարիերայի ընթացքում։ Միևնույն ժամանակ կային նաև մարդիկ, որոնք պաշտպանում էիր Բայաթին։

«Մյուս լուսանկարներում հստակ երևում է, որ կրում եմ գլխաշոր, բայց դա նրանց համար միևնույն էր։ Դրանից հետո ես որոշեցի այլևս չկրել այն»,− հայտարարել է Բայաթը և հունվարի 9-ին խաղի դուրս եկել առանց հիջաբի։

2020 թվականի սեպտեմբերին ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ Բայաթը կարող է մրցավարություն վարել անգլիական դրոշի ներքո։

Բայաթը 2021 թվականին արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի՝ կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու և Իրանի կառավարության սպառնալիքներն անտեսելու համար[9]։

Բայաթն ամուսնացած է, ընտանիքը գտնվում է Իրանում։ Այդ միջադեպից հետո Բայաթը հրաժարվել է Իրան մեկնելուց, կարծելով որ դա ռիսկային է[10]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[11][12]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1999 2034 2104 2104 2034
2000 2104 2104 2104 2104 2104
2001 2104 2104 2104 2104 2104 2104
2002 2104 2104 2104 2104 2104 2104
2003 2104 2104 2104 2104 2104 2104
2004 2103 2103 2092 2074 2103 2074
2005 2074 2074 2074 2074 2074 2074
2006 2057 2089 2089 2074 2089 2057
2007 2066 2066 2066 2076 2076 2066
2008 2055 2030 1991 1977 2055 1977
2009 1976 1967 1979 1979 1970 1979 1967
2010 1996 1999 1978 1984 1977 1967 1999 1967
2011 1974 1989 2039 2089 2089 2089 2089 1974
2012 2089 2089 2088 2088 2088 2088 2088 2088 2088 2089 2088
2013 2088 2088 2088 2088 2088 2088 2088 2089 2089 2089 2089 2089 2089 2088
2014 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089
2015 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089
2016 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089
2017 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089
2018 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089
2019 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089 2089
2020 2089 2089 2091 2091 2091 2091 2091 2091 2091 2091 2091 2091 2091 2089
2021 2091 2091 2091 2092 2092 2091


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.state.gov/2021-international-women-of-courage-award-recipients-announced/
  2. «Матч на первенство мира среди женщин». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  3. «Interview with General Secretary of the Iranian Chess Federation». Kenya Chess Masala (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Iran chess champion ponders next move after slip of the hijab».
  5. «Team ARB: Shohreh BAYAT – Arbiters' Commission» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  6. Masala, Kenya Chess (2017 թ․ մարտի 17). «Interview with General Secretary of the Iranian Chess Federation». Kenya Chess Masala (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  7. Rainsford, Sarah (2020 թ․ հունվարի 15). «Iran chess ref Shohreh Bayat fears returning home over hijab row». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Church, Ben (2020 թ․ ապրիլի 14). «Iranian woman fears punishment after condemnation for not wearing the appropriate headscarf». CNN. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «2021 International Women of Courage Award Recipients Announced». US Department of State. 2021 թ․ մարտի 4. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին. This article incorporates text from this source, which is in the public domain.
  10. «Opinion: I loosened my hijab at a chess championship. Now I'm afraid to return to Iran».
  11. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  12. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոհրե Բայաթ» հոդվածին։