Շին Կյունգ-սուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շին Կյունգ-սուկ
Ծնվել էհունվարի 12, 1963(1963-01-12)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՋոնգըփ, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ
Պարգևներ
ԱմուսինNam Jin-woo?[2]
 Shin Kyung-sook Վիքիպահեստում

Շին Կյունգ-սուկ (կորեերեն՝ 신경숙հունվարի 12, 1963(1963-01-12)[1], Ջոնգըփ, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա) հարավկորեացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Նա տան ավագ դուստրն էր և վեց երեխաներից չորրորդը։ Տասնվեց տարեկանում ժամանել է Սեուլ՝ ավագ եղբոր մոտ, որտեղ աշխատել և սովորել է գիշերային դպրոցում։ 1985 թվականին ավարտել է Սեուլի գեղարվեստի ինստիտուտը, և նույն թվականին էլ կայացել է նրա դեբյուտը՝ «Ձմեռային հեքիաթ» վեպով, որը ստացել է «Չունանի» մրցանակը լավագույն դեբյուտի համար[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է վեպերի և նովելների, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով Եվրոպայում և Ասիայում։ Նրան համաշխարհային լայն ճանաչում է բերել «Խնդրում եմ, հոգ տար մայրիկի մասին» վեպը (2009), որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ բերելով նրան «Մեն» բրիտանական հրատարակչական խմբի մրցանակը (Man Asian Literary Prize), որն առաջին անգամ շնորհվեց կնոջ[4]։

Ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքներ և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջախջախում(1994)
  • Մենավոր սենյակ (1995, Manhae Prize; фр. пер. 2009, Prix de l’Inaperçu)
  • Գնացքը մեկնում է յոթին (1999)
  • Յի Չժին (2007)
  • Խնդրում եմ, հոգ տար մայրիկի մասին (2009)
  • Ինչ-որ տեղից հեռվից բոլորն ինձ զանգում ու զանգում (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Kyung-Sook Shin: 'In my 20s I lived through an era of terrible political events and suspicious deaths' // The GuardianUK: GMG, 2014. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  3. «Кён Сук Син». www.livelib.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Син Кенсук "Истории, рассказанные Луне" — Зарубежная проза и поэзия — купить по выгодной цене на Яндекс.Маркете». Яндекс.Маркет (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շին Կյունգ-սուկ» հոդվածին։