Շիմոն Հոլոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնանկար (1916):

Շիմոն Հոլոշի(նաև Սիմոն Հոլոշի; հունգ. Hollósy Simon; փետրվարի 2, 1857(1857-02-02), Սիգետու-Մարմացիե, ներկայիս Ռումինիա — Մայիսի 8,1918, Տյաչև, ներկայիս Ուկրաինա), հայազգի հունգարացի նկարիչ։ Սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1878-82), ղեկավարել Մյունխենի գեղարվեստի դպրոցը (1886-ից)։ Հունգարական նկարչության ավանդույթները հարստացնելով արևմտաեվրոպական պլենէրային գեղանկարչության նվաճումներով՝ Հոլոշին ստեղծել է ժողովրդի կյանքից վերցված ժանրային պատկերներ, հեղափոխության թեմաներով ստեղծագործություններ («Եգիպտացորենի կեղևահանումը», 1885, «Դրոշակակիրը», 1890-ական թթ, «Ռակոցիի երթը» նկարի էսքիզները, 1890-1910-ական թթ, երեքն էլ՝ Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)։ Հոլոշիին աշակերտել են Կ. Ֆերենցը, Յա. Խորման, Վ. Ֆավորսկին, Հ. Շամշինյանը և ուրիշները։ Բուդապեշտում կա Հոլոշիի անունը կրող փողոց։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png