Շաֆիկ Աբուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաֆիկ Աբուդ
Ծնվել էնոյեմբերի 22, 1926(1926-11-22)[1][2][3][…]
ԾննդավայրԼիբանան
Վախճանվել էապրիլի 8, 2004(2004-04-08)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Լիբանան և  Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարիչ

Շաֆիկ Աբուդ (արաբ․՝ شفيق عبود‎‎, նոյեմբերի 22, 1926(1926-11-22)[1][2][3][…], Լիբանան - ապրիլի 8, 2004(2004-04-08)[1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ), լիբանանցի նկարիչ։ Համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ լիբանանցի նկարիչներից մեկը, չնայած ամբողջ կյանքն ապրել է Ֆրանսիայում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաֆիկ Աբուդը ծնվել է 1926 թվականին Լիբանանի Բիքֆայա քաղաքում։ Սովորել է Լիբանանի գեղարվեստի ակադեմիայում։ 1947 թվականին մեկնել է Փարիզ[6] և ներգրավվել 20-րդ դարում գերիշխող մոդեռնիստական և աբստրակտ ժանրերում։ Աշխատել է Ժան Մեցենժեի, Իտոն Ֆրիեզի, Ֆեռնան Լեժեի, Անդրե Լոտի արվեստանոցներում նախքան Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց ընդունվելը[7]։ Կապերն ու հանդիպումները, ծանոթությունները Պիեռ Բոնարի, Ռոժե Բիսեռի և Նիկոլա դե Ստալի հետ փոխեցին Աբուդի լիբանանյան ավանդական բնապատկերային ու ֆիգուրատիվ նկարչությունը գունավոր անձնական աբստրակցիայով[8]։

Աբուդն իր արևելյան արմատներին կապված մնաց՝ հիշելով տատիկի պատմությունները, ինչպես նաև եկեղեցիների բյուզանդական սրբապատկերները, որոնք ի վերջո կճառագեն նրա աշխատանքներում։

Բացի նկարչությունն Աբուդը զբաղվել է նաև կերամիկայով, թրծակավով, գորգերով և վիմագրությամբ։ Նկարազարդել է մի շարք գրքեր, օրինակ Ադոնիսի բանաստեղծությունների ժողովածուն[9] և այլ արվեստագետների գրքեր։

Աբուդի ստեղծագործությունները լայն ճանաչում են գտել։ Աշխատանքները ներկայացվել են Սճճիլում (Ժամանակակից արվեստի դարաշրջան), Դոհայի Մատհաֆ. ժամանակակից արվեստի արաբական թանգարանում[10]։ 2011 թվականին Փարիզում հիմնված Արաբական աշխարհի ինստիտուտը կազմակերպել է նրա հետահայաց ցուցադրությունը[11]։ 2012 թվականի մայիսին Բեյրութի ցուցահանդեսային կենտրոնում Կլոդ Լեմանդի, Նադին Բոգդաչի և Սալե Բարակատի համադրությամբ կազմակերպվել է համապարփակ ցուցահանդես[12]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շաֆիկ Աբուդ, Գեղանկարներ և վիմագրություններ, 1957-2002, Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Փարիզ, 2013
  • Շաֆիկ Աբուդի հետահայաց ցուցադրություն, Բեյրութի ցուցահանդեսային կենտրոն, Բեյրութ, Լիբանան, 2012
  • Շաֆիկ Աբուդի հետահայաց ցուցադրություն, Արաբական աշխարհի ինստիտուտ, Փարիզ, Ֆրանսիա, 2011
  • Peintures dans les collections européennes, 1954-2003, Կլոդ Լեմանդ Espace, Փարիզ, 2010
  • Նմուշներ թանգարանի համար (Պոլ Կիրակոսյանի հետ), Loft 46, Բեյրութ, Լիբանան, 2010
  • Un parcours 1960-2002 : Huiles, Temperas, Lithographies. Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Փարիզ, 2006
  • Հարգանքի տուրք Շաֆիկ Աբուդին, Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Paris, 2004
  • Petits formats: cent six peintures, Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Փարիզ, 2003
  • Peintures récentes, Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Փարիզ, 2002
  • Galerie Jeanine Rubeiz, Բեյրութ, Լիբանան, 1999
  • Peintures récentes, Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Փարիզ, 1998
  • Les Robes de Simone, Կլոդ Լեմանդ պատկերասրահ, Փարիզ, 1997
  • Galerie Jeanine Rubeiz, Բեյրութ, Լիբանան, 1994
  • Gallery Contact, Բեյրութ, Լիբանան, 1978
  • Galerie Brigitte Schehadé, Փարիզ, Ֆրանսիա, 1977
  • M.L. de Boer, Ամստերդամ, Նիդերլանդներ, 1975
  • Centre d'Art, Բեյրութ, Լիբանան, 1972
  • Galerie Manoug, Բեյրութ, Լիբանան, 1970
  • Dar El Fan, Beirut, Lebanon, 1969
  • Centre d'Art, Բեյրութ, Լիբանան, 1965
  • Galerie Dorethea Loehr, Ֆրանկֆուրտ, Գերմանիա, 1964
  • Galerie Raymonde Cazenave, Փարիզ, Ֆրանսիա, 1961
  • Galerie Domus, Բեյրութ, Լիբանան, 1959
  • Galerie de Beaune, Փարիզ, Ֆրանսիա, 1955
  • Ֆրանսիական մշակութային կենտրոն, Բեյրութ, Լիբանան, 1950

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիբանանյան արվեստ, Բեյրութի ցուցահանդեսային կենտրոն, 2012[13]
  • Սճճիլ (Ժամանակակից արվեստի դարաշրջան), Մատհաֆ. ժամանակակից արվեստի արաբական թանգարան, Դոհա, 2010

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեյրութի Նիկոլաս Սուրսոկի անվան թանգարանի մրցանակ, 1964
  • Վիկտոր Շոկեի անվան մրցանակ, Ֆինանսների նախարարություն, Ֆրանսիա, 1961

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shafic Abboud. First Monograph, edited and published by Claude Lemand, Editions CLEA, Paris, 2006.
  • Shafic Abboud. Catalogue of the Retrospective, edited and published by Claude Lemand, Editions CLEA, Paris, 2011.
  • Shafic ABBOUD. Monograph, Pascale Le Thorel, Editions Skira, 2014. - ISBN 978-88-572-2393-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Abboud, Shafic, Chafic, Chafik or Shafik // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000145
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. https://www.centrepompidou.fr/fr/ressources/personne/crg4KaR
  5. «Chafic Abboud à l'Institut du monde arabe». L'Agenda Culturel. 2011 թ․ մարտի 1. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  6. «Art in Lebanon». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Shafic Abboud». Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Spotlight on Chafic Abboud». Christie's. 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  9. Fares Sassine (2010 թ․ հոկտեմբերի 15). «Waraq al Sham, collage dédié par Chafic Abboud à Adonis». Assassines. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  10. Kaelen Wilson-Goldie (2010 թ․ նոյեմբերի 4). «Doha's Mathaf museum aims to protect and conserve». The National. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  11. «SHAFIC ABBOUD - RÉTROSPECTIVE PEINTURES 1948 - 2003». Institut du Monde Arabe. March 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  12. «Upcoming». Beirut Exhibition Center. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Art From Lebanon». Beirut Exhibition Center. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]