Շավարշ Կարապետյան
| Շավարշ Կարապետյան | |
|---|---|
սպորտսմեն, ջրասուզակ |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | մայիսի 19, 1953 |
| Ծննդավայր՝ | Վանաձոր (Հայաստանի Հանրապետություն) |
| Ազգություն | Հայ |
| Պարգևներ և մրցանակներ՝ | «Պատվո նշան» շքանշան |
Շավարշ Վլադիմիրի Կարապետյան (ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին, Կիրովական, ՀԽՍՀ), 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում: Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ [1]. Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով: Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն: [2]
1976 թվականի սեպտեմբերի 16 -ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին: Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրը նետվեց օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի: Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց: Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով: Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի:
1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում:
Նրա անունով կոչվել աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անց կացվում[3]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
Ծանոթագրություններ և նշումներ
[խմբագրել] Աղբյուրներ
- Лейбовский, Вадим Викторович. «Двадцать жизней Шаварша» (О жизни и подвиге мастера спорта по подводному плаванию Ш. Карапетяна). — М.: Физкультура и спорт, 1988. — 319 с., ил. — (Сердца, отданные спорту). — ББК 75.717.91
[խմբագրել] Հղումներ
- «168 ժամ». Տրոլեյբուսը եւ Շավարշ Կարապետյանը
- Что человек может? Шаварш Карапетян (Ռուսերեն)
- Станет ли Шаварш Героем России? (Ռուսերեն)
- Статья о Карапетяне в Армянской вики-энциклопедии (Ռուսերեն)
- Журнал «Итоги». Статья «Подводная война», врезка «Ихтиандр и другие» (Ռուսերեն)