Շառլ-Ժոզեֆ Նատուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ-Ժոզեֆ Նատուար
ֆր.՝ Charles-Joseph Natoire
Ծնվել էմարտի 3, 1700(1700-03-03)[1][2][3][…]
ԾննդավայրՆիմ[4]
Վախճանվել էօգոստոսի 23, 1777(1777-08-23)[5] (77 տարեկան) կամ օգոստոսի 29, 1777(1777-08-29)[6] (77 տարեկան)
Մահվան վայրԿաստել-Գանդոլֆո, Հռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճռոկոկկո
Ժանրպատմական գեղանկարչություն
ՈւսուցիչLouis Galloche? և Ֆրանսուա Լեմուան
ԱշակերտներՋոզեֆ Մարի Վիեն, Ժան-Բատիստ Պերոնո և Gabriel Briard?
Պարգևներ
Պաշտոնտնօրեն
 Charles-Joseph Natoire Վիքիպահեստում

Շառլ-Ժոզեֆ Նատուար (ֆր.՝ Charles-Joseph Natoire, մարտի 3, 1700(1700-03-03)[1][2][3][…], Նիմ[4] - օգոստոսի 23, 1777(1777-08-23)[5] կամ օգոստոսի 29, 1777(1777-08-29)[6], Կաստել-Գանդոլֆո, Հռոմ, Լացիո, Իտալիա), 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, ռոկոկո ոճի ներկայացուցիչ։ 1751-1775 թվականներին եղել է Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի տնօրենը։ Համարվել է Ֆրանսուա Բուշեին հավասար արվեստագետ, կարևոր դեր է խաղացել Ֆրանսիայի գեղարվեստական կյանքում[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1700 թվականի մարտի 3-ին Նանտում։ Մանուկ հասակում աշակերտել է քանդակագործ հորը։ 17 տարեկանից տեղափոխվել է Փարիզ, աշակերտել նկարիչ Լուի Գալլոսին, ապա Ֆրանսուա Լեմուանին (վերջինիս՝ կանացի մերկ մարմին պատկերելու ոճը առանձնակի տպավորություն է գործել երիտասարդ Նատուարի վրա)։ 1721 թվականին նա շահել է Փարիզի կերպարվեստի և քանդակագործության թագավորական ինստիտուտի սահմանած Հռոմեական մեծ մրցանակը և 1723 թվականին մեկնել Հռոմ՝ ուսումնառությունը շարունակելու։ Որոշ ժամանակ անց լայն ճանաչման է արժանացել այստեղ, հարուստ, ազդեցիկ պատվիրատուներից պատվերներ ստացել, արժանացել Սուրբ Ղուկասի անվան ակադեմիայի առաջին մրցանակին։ 1729 թվականին վերադարձել է Փարիզ, նորանոր ուշագրավ գործերով եռանդուն կերպով մասնակցել մայրաքաղաքի գեղարվեստական կյանքին, կապեր հաստատել արվեստի անվանի մարդկանց, հասարակության ճանաչված դեմքերի հետ։ 1734 թվականին ընտրվել է կերպարվեստի և քանդակագործության թագավորական ակադեմիայի իսկական անդամ[10]։

Նատուարը դարձել է իր ժամանակի ֆրանսիացի խոշորագույն արվեստագետներից մեկը, ստեղծել կրոնական ու առասպելաբանական թեմաներով տպավորիչ գեղանկարներ, գոբելենների համար էսքիզներ արել, աչքի է ընկել նաև որպես բնանկարիչ ու դիմանկարիչ, մասնակցել է թագավորական գրադարանի,, Մառլիի ու Վերսալի թագավորական պալատների, Գոդֆրուայի դղյակի («Chapelle-Godefroy»), փարիզյան «Սուբիզ» հյուրանոցի պատկերազարդմանը։ Այդ հյուրանոցի Ձվաձև սրահի դեկորատիվ ձևավորումը, որը ներառում է Ամուրի և Փսիխեայի պատմությունն արտացոլող ութ մոնումենտալ պատկերներ, համարվում է Նատուարի լավագույն աշխատանքներից։ Հիշարժան է նաև Դոն Կիխոտի պատմությունն արտացոլող էսքիզների շարքը, որոնց հիման վրա Բովեի արհեստանոցներում գործված գոբելենների մեծ մասը պահվում է Կոմպիենի թագավորական դղյակում[11][12]։

Նատուարը բազմաթիվ աշակերտներ է ունեցել, որոնցից հետագայում առանձնապես աչքի են ընկել Ժան-Բատիստ Գրյոզը, Ժան-Բատիստ Պերոնոն, Յուբեր Ռոբերը, Ժան-Օնորե Ֆրագոնարը...[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Charles Joseph Natoire (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 d'Armailhacq A. L'Eglise nationale de Saint Louis des Francais à RomeTipografia della Pace di Filippo Cuggiani, 1894. — P. 164.
  5. 5,0 5,1 5,2 https://artsandculture.google.com/entity/wd/m0gzf1l
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Guiffrey J. Liste des pensionnaires de l'Academie de France a Rome: donnant les noms de tous les artistes récompensés dans les concours du Prix de Rome de 1663 à 1907 — 1908. — P. 24.
  9. . «rct.uk/collection/charles-joseph-natoire-1700-1777». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  10. . «artnet.com/artists/charles-joseph-natoire/biography». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  11. . «chateaudecompiegne.fr/». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  12. . «everycastle.com/Chateau-de/Compiegne». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  13. . «getty.edu/art/collection/artists/charles-joseph-natoire-french-1700-1777/». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • François Wedrychowski, Charles-Joseph Natoire, dessins de paysage, mai 2015 978-2-9552634-0-2.
  • Susanna Caviglia, Charles-Joseph Natoire (1700-1777), Paris, Arthena, 2012.
  • Charles-Joseph Natoire, catalogue d'exposition, mars-juin 1977, Musées d'Art et d'Histoire de la Ville de Nîmes éd., réimpr. 1987 978-2-9023-0944-3.
  • Charles Joseph Natoire 1700-1777, L'Histoire de Marc Antoine, Actes Sud & Musée des Beaux-Arts de Nîmes, 1998 978-2-7427-1962-4.
  • Colin B. Bailey (dir.), Les Amours des dieux. La peinture mythologique de Watteau à David, Fort Worth et Paris, Kimbell Art Museum et Réunion des musées nationaux, 1991.
  • F. Boyer, Catalogue raisonné de l'œuvre de Charles Natoire, peintre du roi, Archives de l'art français, Կաղապար:T., 1949.
  • J. Claparède, Les Dessins romains de Charles Natoire, Musée, Montpellier, 1960.
  • Jean de Viguerie, Histoire et dictionnaire du temps des Lumières, Paris, Robert Laffont, coll. Bouquins, 2003 978-2-2210-4810-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ-Ժոզեֆ Նատուար» հոդվածին։