Շապադա Դիամանտինա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շապադա Դիամանտինա ազգային պարկ
Chapada Diamantina National Park
Տեսակազգային պարկ
Մասն էQ107641273?, Լենսոյս, Պալմեյրաս, Իբիկոարա, Անդարայի և Մուկուժե
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԻտամարաժու
Հիմնվել է1985[1]
Մակերես1540 կմ² և 152 142 հեկտար
ԲԾՄ1301 մետր
Անվանված էChapada Diamantina?
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Շապադա Դիամանտինա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Շապադա Դիամանտինա ազգային պարկ

Շապադա Դիամանտինա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Chapada Diamantina), ազգային պարկ Բահիա նահանգի Շապադա Դիամանտինա տարածաշրջանում, Բրազիլիա։ Տեղանքն անհարթ է և հիմնականում ծածկված է Կաատինգա բիոմի բուսականությամբ։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է Կաատինգա բիոմում և ներառում է 152142 հա տարածք։ Այն ստեղծվել է 1985 թվականի սեպտեմբերի 17-ին 91.655 հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Պարկն ընդգրկում է Պալմեյրաս, Մուկուժե, Լենսոյս, Իբիկոարա և Անդարայի մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Բահիա նահանգում[3]։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը գտնվում է Շապադա Դիամանտինա տարածաշրջանում, որը գտնվում է Բահիայի կենտրոնում։ Այն ժայռերով շրջապատված սարահարթ է` 41.751 քառ. կիլոմետր ձգվածությամբ։ Բարձրավանդակներն ունեն տարբեր բարձրություններ՝ 500-ից մինչև 1000 մետր։ Ավելի լեռնային հատվածներում կան 1600-ից մինչև 1800 մետր և մի քանի ավելի քան 2000 մետր բարձրությամբ լեռնագագաթներ։ Հարթավայրը ձևավորել է ջրբաժան գիծ, որի մի կողմում Սան Ֆրանցիսկու գետն է, իսկ մյուս կողմում՝ Դե Կոնտաս ու Պարաուգասու գետերը[3]։

Պարկն ընկած է հարթավայրի արևելյան մասում գտնվող Սինկորա լեռնաշղթայում։ Տարածքը սփռված է հյուսիս-հարավ ուղղությամբ և ունի 25 կիլոմետր լայնություն[3]։ Նահանգի ամենաբարձր կետը՝ Պիկո դո Բարբադոն (2036 մետր բարձրությամբ) գտնվում է պարկում։ Լեռնաշղթայում հայտնաբերվել են և՛ոսկի, և՛ արծաթ[4]։ Լեռնաշղթան արգելակում է ծովից արևմուտք շարժվող խոնավ օդը, ինչը բարձրացնում է տեղումների բարձր մակարդակը՝ հատկապես արևելքում[3]։ Կան շատ քարանձավային համակարգեր, որոնք ստեղծվել են տարածաշրջանի գետերից[5]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը ներառում է մոտ 500-900 մետր բարձրության վրա գտնվող Կաատինգային բնորոշ քսերոֆիտ կազմավորումները, ջրուղիների երկայնքով ձգվող Ատլանտյան անտառի բուսականությունը, մարգագետինները և քարքարոտ դաշտերը։ Էնդեմիկ բուսատեսակներից են՝ Adamantinia miltonioides, Cattleya elongata, Cattleya tenuis և այլն։ Կան մի քանի խոշոր կաթնասուններ, բայց շատ փոքր կաթնասունների, սողունների, երկկենցաղների, թռչունների ու միջատների տեսակներ[5]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[3]։

Պահպանվող տեսակներից են՝ բազեն (Buteogallus lacernulatus), Չակո արծիվը (Buteogallus coronatus), երկարապոչ թութակը (Pyrrhura cruentata) ու սրագին (Synallaxis whitneyi)։ Մեկ այլ պաշտպանված տեսակներից են պուման (Puma concolor), յագուարը (Panthera onca), օնցիլլան (Leopardus tigrinus) և հսկա զրահակիրը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.museus.gov.br/wp-content/uploads/2019/06/GuiaDosMuseusBrasileiros_nordeste.pdf
  2. 2,0 2,1 «Parna da Chapada da Diamantina – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Unidade de Conservação ... MMA
  4. Chapada Diamantina National Park – Bahia Guide
  5. 5,0 5,1 Saulo Queiroz da Fonseca

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շապադա Դիամանտինա ազգային պարկ» հոդվածին։