Օնցիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնցիլլա
Օնցիլլա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք Փոքր կատուներ
Ցեղ Վագրային կատուներ
Տեսակ Օնցիլլա
Լատիներեն անվանում
Leopardustigrinus
Հոմանիշներ
  • Felis pardinoides
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621868
NCBI 46842

Օնցիլլա, (լատ.՝ Leopardus tigrinus), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։

Արտաքին տեսքը[խմբագրել]

Այս վայրի կատվի անվանումը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ յագուար», որովհետև նա կառուցվածքով և գունավորմամբ նման է յագուարին։ Օնցիլլան Հարավամերիկյան կատուներից ամենափոքրն է. չափերով նա փոքր է անգամ իր ամենամոտ ցեղակիցներից՝ օցելոտից և երկարապոչ կատվից, սակայն մեծ է սովորական տնային կատվից։ Խոշոր արու առանձնյակի զանգվածը կազմում է 2,8-3 կգ, իսկ մարմնի երկարությունը 65 սմ է. պոչը կարճ է (30-40 սմ), աչքերն ու ականջները համեմատաբար մեծ ե քան Leopardus դասի այլ ներկայացուցիչների մոտ։

Տարածվածությունը և ենթատեսակները[խմբագրել]

Օնցիլլան հանդիպում է Կոստա Ռիկայից ու հյուսիսային Պանամայից մինչև Բրազիլիայի հարավ-արևելքը ու Արգենտինայի հյուսիսը։ Ամազոնի ավազանում նրա հետ հանդիպումների մասին տեղեկություններ չկան. հավանաբար նրա արեալը սահմանափակվում է լեռնային և մերձարևադարձային անտառներով։

Հայտնի են օնցիլլայի 3-4 ենթատեսակներ՝

Ապրելակերպը[խմբագրել]

Օնցիլլաները բնակվում են մերձարևադարձային, խոնավ և մշտականչ ատառներում, մինչև 3000 մ բարձրության վրա։ Օնցիլլան վատ ուսումնասիրված տեսակ է։ Հավանաբար նա ապրում է միայնակ, ակտիվանում է գիշերը, իսկ ցերեկը հանգստանում է ծառերի ճյուղերին, որտեղ նրա գունավորումը նրան համարյա անտեսանելի է դարձնում։ Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, հնարավոր է նաև ոչ թունավոր օձերով և գորտերով։ Բրազիլիայում օնցիլլաները որսում են նաև ոչ մեծ պրիմատներին։

Օնցիլլայի էգ առանձնյակի հղիությունը տևում է 74-78 օր, ծնում է 1-2 ձագ, որոնց աչքեր բացվում են ծնունդից երեք շաբաթ հետո։ Օնցիլլաները դառնում են սեռահասում 1-2 տարեկան հասակում։

Կյանքի տևողությունը անազատության մեջ՝ 20 տարի, վայրի բնության մեջ՝ 12-15 տարի։

Պոպուլյացիայի քանակը և պահպանությունը[խմբագրել]

Օնցիլլաները լայն տարածված են, սակայն հազվադեպ են հանդիպում։ 1970-80-ական թթ. նրանց որսացել են գեղեցիկ մորթու համար։ Այժմ օնցիլլաների թիվը գնահատվում է 50000 հասուն առանձնյակ, սակայն այս թիվը գանլով պակասում է անտառահատման և որսագողության պատճառով։

Օնցիլլաների որսը ամբողջ արեալում արգելված է, սակայն նրանք առաջվա պես չեն գտնվում պահպանության տակ Էկվադորում, Գայանայում, Նիկարագուայում, Պանամայում և Պերուում։

Անազատության մեջ օնցիլլան հեշտ է հարմարվում, սակայն եվրոպական կենդանաբանական այգիներում նա շատ հազվադեպ է հանդիպում։

Արտաքին հզումներ[խմբագրել]