Շանթ Սարգսյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ Սարգսյան (այլ կիրառումներ)
Շանթ Սարգսյան
Ի ծնեՇանթ Վարոսի Սարգսյան
Ծնվել է1919, հուլիսի 1
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել է2000, հոկտեմբերի 2
Մահվան վայրԳյումրի
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներՀենրիկ Նիկոյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Շանթ Վարոսի Սարգսյան (հուլիսի 1, 1919(1919-07-01), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հոկտեմբերի 2, 2000(2000-10-02), Գյումրի, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1978

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանթ Սարգսյանը ծնվել է 1919 թվականին Ալեքսանդրապոլում։ 1937 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1945-1978 թվականներին եղել է Գյումրիի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1945-1977 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության Գյումրիի մասնաճյուղի ղեկավար, 1978 թվականից՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի տնօրեն[1][2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է բնանկարներ, թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։

  • «Ինքնանկար», 1937
  • «Հին Լենինականը», 1943
  • «Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյան», 1949
  • «Նոր թաղամաս Լենինականում», 1965
  • «Մանածագործուհին», 1967
  • «Մայրամուտ ձմռանը», 1977
  • «Դիլիջան տանող ճանապարհը», 1978

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում և Գյումրիում (1979)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Շանթ Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.