Հայրը՝ Բախոդիր Մուսաևը, ֆիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Մայրը՝ Միրիխտա Մուսաևան, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։
Ծնվել է 1979 թվականի հուլիսի 28-ին Ֆերգանայում։ Հայրը՝ Բախոդիր Մուսաևան, փիլիսոփայական գիտությունների դոկտորն էր, մայրը՝ Միրիխտաա Մուսաևան՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։
Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի միջազգային պետական համալսարան (կառավարման (մենեջմենթ) ֆակուլտետ)։ Այնուհետև նա թողել է իր ուսումն ու սկսել է մասնագիտորեն զբաղվել երաժշտությամբ։ 2001 թվականին Մուսաևան որպես կեղծանուն վերցրեց Շահզոդա անունը և սկսեց մեներգչուհու կարիերան։ 2003 թվականին տվեց իր առաջին մենահամերգը։ Նկարահանվել է ֆիլմում։ 2009 թվականին նա ձայնագրել է DJ Smash-ի «Երկնքի և երկրի միջև» երգը[2], որը 8-րդ տեղն է զբաղեցրել Муз-ТВ-ում[3] և ստացել մի շարք մրցանակներ։ Այնուհետև համագործակցում է Akcent խմբի հետ, որի արդյունքում ձայնագրում է «All alone» երգը։ Աշխատել է ֆրանսիացի դիջեյ Շոն Բեմի հետ (անգլ.՝ Sean Bay): Կոմպոզիտոր Էլդար Յուլդաշևը երգչուհու համար ստեղծեց «4 qadam» հիթը և «Սևգի Բու» ալբոմը։ «Мой золотой» երգը ստեղծվել է կոմպոզիտոր Կոստինի կողմից։ 2016 թվականին TWO խմբի հետ միասին ձայնագրեց Linda երգը։ 2017 թվականից սկսած Շահզոդան սկսել է համագործակցել ռուսական Media SDV երաժշտական հրատարակչության հետ և թողարկել է նոր «Люли, люли» սինգլը։
2010 թվական՝ DJ SMASH-ի հետ միասին հաղթել է «Լավագույն տեսանյութ» անվանակարգում և արժանացել «WORLD FASHION AWARDS 2010» մրցանակին (հունիսի 2-ին Մոսկվայում)։