Նունե Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Հայրապետյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1951(1951-11-23) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Իտալիա
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան

Նունե Հայրապետյան(նոյեմբերի 23, 1951(1951-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իտալաբնակ հայ երաժիշտ, դաշնակահարուհի, երաժշտության ուսուցիչ, երաժշտության գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Հայրապետյանը ծնվել է Հայաստանում, երաժիշտների ընտանիքում և ճանաչվել նախկին Խորհրդային Միության մշակութային ասպարեզի հայտնի արտիստներից մեկը։ Իր երաժշտական կարիերան սկսել է 8 տարեկանում, իսկ 11 տարեկանում նվագախմբի հետ արդեն նվագել է Մենդելսոնի դաշնամուրի կոնցերտը։ Այնուհետև նա ընդունվել է երիտասարդ տաղանդների կրթությամբ զբաղվող Մոսկվայի Կենտրոնական հատուկ դպրոց, իսկ ասպիրանտուրան շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում։ 1972 թվականին Նունե Հայրապետյանը արժանացել է Խորհրդային Միության միակ ազգային մրցույթի՝ «Մինսկի դաշնամուրային մրցույթի» երկրորդ մրցանակին։ Մրցույթից հետո նա ունեցել է համերգային գործունեություն և նվագել Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում։ 1972-1988 թվականներին նա տարեկան միջինը 40 մենահամերգ է տվել և նվագել խորհրդային հանրապետությունների ամենահայտնի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և ամենահայտնի դիրիժորների հետ։ 1974 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ ռուս կոնցերտմայստեր Յակով Ֆլիերի դասարանը։ 1978 թվականին պաշտպանել է դոկտորական թեզ։

1988 թվականին Նունե Հայրապետյանը հաստատվել է Իտալիայում։ 1991 թվականից մինչև 2003 թվականը նա պարբերաբար հրավիրվել է «Società dei Concerti» հեղինակավոր կազմակերպության կողմից նվագելու Միլանի կոնսերվատորիայում տեղի ունեցած համերգներին։ 1995 թվականին Նունեն Մստիսլավ Ռոստրոպովիչի և այլ նշանավոր արտիստների հետ հրավիրվել է մասնակցելու Լյուբլյանայի 43-րդ միջազգային փառատոնին, որտեղ նա նվագել է բացման համերգին[1]։

1991 թվականին Միլանի կոնսերվատորիայում հանդես է եկել «Պատմական իրադարձություն» հատուկ համերգով. մոր, քրոջ և դստեր հետ նվագել է Բախի կոնցերտներ 3 և 4 դաշնամուրների և նվագախմբի համար։

Նունե Հայրապետյանի նվագացանկի մեջ ընդգրկվել են Մոցարտի, Բրամսի, Սկրյաբինի, Ռախմանինովի, Պրոկոֆևի ստեղծագործությունները[2][3]։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականից Նունե Հայրապետյանը նաև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1977 թվականին Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում ստացել է մանկավարժի որակավորում, աշխատել է Երևանում, 1983 թվականին ստացել է երաժշտության ուսուցչի «Բարձր որակավորում»։

1988 թվականից Իտալիայում նա դասավանդում է իտալացի և արտասահմանցի դաշնակահարների։ Նրա ուսանողների մեծ մասն հայտնի է որպես բարձր գնահատված կատարողներ և հաղթել են մի քանի ազգային և միջազգային մրցույթներում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Il Giorno" Milano, Huit mains sur deux pianos.
  2. La Notte: «Pianist Nune Hayrapetyan has bewitched the audience».
  3. La Provincia: «Nune Hayrapetyan’s personality subjugated the audience».
  4. La Repubblica: «Nune Hayrapetyan at the piano: a real Christmas star».
  5. Il Corriere della Sera: «The Russian soul vibrates in everyone, thanks to the sound of Nune Hayrapetyan»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]