Նոր Հաճըն (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նոր Հաճըն», եռամսյա թերթ (երկար ժամանակ եղել է ամսաթերթ)։ Առաջին անգամ լույս է տեսել 1933 թվականին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն։ Հաճընի հայրենակցական միության կենտրոնական վարչության պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Ազարիա Պապահեգյան, Աբրահամ էոլմեսեկյան, Աբրահամ Կրաչյան, Հարություն ծ. վրդ. Մուշյան, Նազարեթ Ճերեճյան (Կուժնունի

Տպագրել է Հաճընի պատմությանը և սովորույթներին վերաբերող նյութեր, Արգենտինայում և այլ գաղթավայրերում ապրող հաճընցիների մասին լուրեր, Հայաստանի Նոր Հաճըն ավանին նվիրված լրատվություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։