Նորդենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորդենդ
Տեսակլեռ
Երկիր Շվեյցարիա և  Իտալիա
Վարչատարածքային միավորՎալե և Պիեմոնտ
ԼեռնաշղթաՄոնտե-Ռոզա
Բարձրությունը ծովի մակարդակից4609 մետր
Հարաբերական
բարձրություն
94 մետր
Նորդենդ (Շվեյցարիա)##
Նորդենդ (Շվեյցարիա)

Նորդենդ (գերմ.՝ Nordend), ծովի մակարդակից 4609 մետր բարձրությամբ լեռնագագաթ, Մոնտե Ռոզա լեռնազանգվածում, Պենինյան Ալպերում, Շվեցարիայի և Իտալիայի սահմանին[1]։

Նորդենդի գագաթը առաջին անգամ բարձրացել են 1861 թվականի օգոստոսի 26-ին, Է. Ն. Բակստոնը, Տ. Փ. Բակստոնը, Ջ. Ջ. Կոուելոմը, Բինդերոմը և Մ. Կ. Պայոտոմը։

Ֆիզիկա - աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդենդ գագաթը գտնվում է Շվեյցարիայի և Վալե կանտոնի և Իտալիայի սահմանին` Պիեմոնտ շրջանում։ Նորդենդը Դյուֆուրից հետո Մոնտե Ռոզա լեռնազանգվածի երկրորդ բարձր գագաթն է Ալպերի 4000 մետրից բարձր գագաթների ցանկում[2]։ Ալպիական բարձրությունների մեջ բացարձակ բարձրությամբ գտնվում է չորրորդ հորիզոնականում։ Դրանով հանդերձ` Դյունան և Գրենցգիպփել գագաթները նույնպես տեղակայված են Մոնտե Ռոզե լեռնազանգվածում, ավելի բարձր են Նորդենդից, բայց դրանք ընդգրկված են ընդլայնված ցուցակի մեջ, ոչ մեծ հարաբերական բարձրության պատճառով։ Նորդենդ գագաթը համարվում է իտալական Վերբանո Կուզո Օսսոլա պրովինցիայի ամենաբարձր կետը[3]։

Նորդենդ գագաթը համարվում է Մոնտե Ռոզայ լեռնազանգվածի ամանեահարավային չորս հազարանոցը։ Այդ փաստը ընկած է գագաթի անվան հիմքում, որը անգլերեն բառացի նշանակում է( անգլ.՝ North End)։ Տեղակայված է լեռնազանգվածի հիմնական գագաթ Դուֆուրից 600 մետր հյուսիս, որից անջատված է Սելլա դ՛Արջենտո լեռնանցքով (իտալ.՝ Sella d'Argento), Դյունան գագաթով և Զիլբերզատել( գերմ.՝ Silbersattel) լեռնանցքով[4]։

Վերելքների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վերելքը դեպի Նորդենդ լեռնագագաթը իրականացրել են 1861 թվականի օգոստոսի 26-ին, 5 հոգուց բաղկացած խումբը, լեռնագնացներ՝ Էդվարդ Ն., Փ. Բակստոն, Ջ. Ջ. Կոուելոմ և լեռնային էքսկուրսավարներ՝ Բինդերոմը և Մ. Կ. Պայոտոմ։ 

Արևելյան Մակունյագա պատը առաջին անգամ անցել է Ֆերդինանդ Իմսենգը, եղբայրներ Լուիջի և Աբրահամ Բորսկիների հետ, 1876 թվականի հուլիսին։ Այս երթուղով վերելքը տևեց 21 ժամ։ Երթուղին կրում է Վիա Բրոսկի անվանումը և ըստ UIAA դասակարգման ունի V կատեգորիա։

Կրեստա դի Սանտա լեռնանցքը առաջին անգամ նվաճվել է Վալտեր Ֆլենդերի, Հենրի Բուրգեների և Ֆերդինանդ Ֆյուհրերոմի կողմից 1899 թվականի սեպտեմբերի 5-ին։

Վերելքը դեպի Նորդենդ այդ լեռնանցքով առաջին անգամ իրականացրել է Ֆրանց Լոհմաթերը իր եղբոր Յոհանի և անգլիացի լեռնագնաց Վալենտին Ռայանի հետ 1906 թվականին։ Այդ երթուղին ունի IV-V կատեգորիա ըստ UIAA դասակարգման։

Վերելքը հյուսիսային պատով, տեխնիկապես ամենաբարդն է, այն առաջին անգամ իրականացրել են երեք լեհ լեռնագնացներ 1969 թվականի օգոստոսին։ Վերելքը հյուսիսային պատով ունի V+ կատեգորիա, ըստ UIAA դասակարգման։

Նորդեն լեռնագագաթի տեսքը արևմուտքից

Վերելքների երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդենդ բարձրանալու դասական երթուղին ունի 3-րդ կատեգորիա, UIAA դասակարգմամբ (PD ըստ IFAS դասակարգման)։ Երթուղին սկսում է Ցերմաթթ համայնքից և անցնում Մոնտե Ռոզան, Գորներ սառցադաշտը և Զիլբերզատել լեռնանցքը՝ գագաթի հյուսիսարևմտյան պատով[5]։

Ի թիվս այլ հայտնի երթուղիների նշվում է վերելքը արևելյան պատով (Վիա Բրոսկի երթուղով), որը ավելի դժվար երթուղի է, ճանապարհի որոշ մասեր ունի 65° թեքություն[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UIAA (March 1994). «The 4000 of the Alps - official list» (PDF). UIAA-Bulletin Nr. 145 (անգլերեն). UIAA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  2. «Nordend, Italy/Switzerland» (անգլերեն). peakbagger.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  3. «Nordend, Zermatt, Switzerland» (անգլերեն). zermatt.ch. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. «Nordend» (ֆրանսերեն). camptocamp.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  5. Wolfgang Pusch, Helmut Dumler, Willi P. Burkhardt Viertausender der Alpen. — Bergverlag Rother GmbH, 2013. — P. 125. — 271 p. — ISBN 3763374310
  6. «Alpengipfel & Erstersteiger: Nordend» (գերմաներեն). erstersteiger.de. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  7. «Nordend: Voie Normale» (ֆրանսերեն). camptocamp.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Nordend» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  • «Nordend Mountain Information» (անգլերեն). mountain-forecast.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորդենդ» հոդվածին։