Նոդար Ջալաղոնիա
Նոդար Ջալաղոնիա | |
---|---|
Ծնվել է | 1934 հունիսի 16 |
Ծննդավայր | Խաբումե, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Բաթումի համալսարան |
Պարգևներ |
Նոդար Ջալաղոնիա (վրաց.՝ ნოდარ ჯალაღონია, հունիսի 16, 1934, Խաբումե, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին ավարտել է Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան մանկավարժական ինստիտուտը, 1969 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա դասընթացները։ Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն լույս է ընծայել 1959 թվականին, երկրորդը՝ 1964 թվականին։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հայերեն, օսերեն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970